WhatsApp մեսսենջերը լիովին անհասանելի է դարձել Ռուսաստանի տարածքում։
Նշվում է, որ հավելվածի դոմեյնը հեռացվել է «Ռոսկոմնադզորի» DNS-բազաներից, ինչի հետևանքով օգտատերերը չեն կարողանում մուտք գործել ծառայություն։
Միևնույն ժամանակ, օրերս Ռուսաստանում հայտարարություններ են հնչել նաև Telegram-ի աշխատանքը սահմանափակելու վերաբերյալ։ Վերջին օրերին օգտատերերը արձանագրում են, որ Telegram-ի աշխատանքը նկատելիորեն դանդաղել է, հատկապես՝ վիդեո նյութերի բեռնման և դիտման ընթացքում։
Պաշտոնական պարզաբանումներ ծառայությունների լիակատար արգելափակման վերաբերյալ դեռևս չեն ներկայացվել։

