Ստորև ներկայացնում ենք հիմնական 5 զարգացումները՝ հակիրճ ձևակերպմամբ։
Զբոսաշրջային գործունեությունը կդառնա պարտադիր էլեկտրոնային գրանցմամբ
Ստեղծվել է նոր կայք, որը ինտեգրված է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի համակարգին։ Այժմ բոլոր զբոսաշրջային ծառայություններ մատուցողները պարտադիր պետք է գրանցվեն էլեկտրոնային հարթակում և հայտարարեն իրենց գործունեությունը։
Կգործի հավաստագրման և բալային համակարգ, խախտումների դեպքում՝ վարչական և քրեական պատասխանատվություն։ Նպատակը՝ միասնական կանոններ և ավելի բարձր որակ զբոսաշրջության ոլորտում։
2026-ի հունվարին՝ զբոսաշրջության պատմական ռեկորդ
2026 թվականի հունվարին Հայաստան է այցելել 179,400 զբոսաշրջիկ, ինչը լավագույն հունվարն է բոլոր տարիների ընթացքում։
Ցուցիչը 29%-ով գերազանցում է նախորդ տարվա հունվարը։ Բացի այդ, 2025 թվականին առաջին անգամ գրանցվել է ներգաղթի դրական սալդո՝ վերադարձած ՀՀ քաղաքացիները 8600-ով ավելի են եղել, քան մեկնածները։
Սոցիալական կրեդիտի համակարգում խստացում չկա, բայց՝ պարզեցում կա
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրը կգեներացվի ավտոմատ ձևով։ Եթե քաղաքացին փոփոխություն չի կատարում, այն համարվում է ներկայացված։
Սոցիալական ծախսի փոխհատուցման համար անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացնել տարեկան եկամտային հաշվարկը։ 2025-ին 76,537 քաղաքացի ստացել է 6.2 մլրդ դրամ սոցիալական կրեդիտ (միջինը՝ 81 հազար դրամ)։
Նոր միասնական հարկային պլատֆորմ և բանկային տվյալների ինտեգրում
ՊԵԿ-ը մշակում է նոր թվային հարթակ, որը թույլ կտա քաղաքացիներին մեկ պատուհանից լուծել բոլոր հարկային հարցերը։
Նախատեսվում է բանկերից ավանդների եկամուտների տվյալների ստացում քաղաքացիների թույլտվությամբ, ինչպես նաև հայտարարագրերի լիազորագրային կառավարում և պարզեցված բջջային հավելված։
Պետական միջոցառումների ժամանակ օրհներգը պարտադիր կլինի կենդանի կատարմամբ
Նոր կարգով պետական միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ։ Այլ դեպքերում թույլատրվում է միայն կառավարության պաշտոնական ձայնագրության օգտագործումը։
Ուսումնական հաստատություններում շաբաթվա սկզբին օրհներգը պետք է կատարվի սաների կենդանի ձայնակցությամբ, իսկ ունկնդիրները պետք է լինեն հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրած։

