Անցած մեկ օրում բացահայտվել է 171 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝
-
85 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից վարելու,
-
11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
7 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և սառը զենք կրելու,
-
5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և փաստաթղթեր կեղծելու,
-
3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-
2-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հետամտելու։
Բացի այդ, բացահայտվել են խոշտանգման, մարդու առևանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառք տալու, ստանալու և միջնորդության, պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, ապօրինի ծառահատման, սուտ մատնության, երեխայի անվտանգության պարտականությունները չկատարելու, կանխամտածված սնանկության, հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, դատական ակտը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության,
-
1-ական դեպք՝ այլ հանցագործության և խարդախության։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, ևս 2-ը կամավոր ներկայացել են իրավապահներին։ Գրանցվել է նաև զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Վերջին մեկ օրում գրանցվել է 19 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 25-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

