ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որով արգելափակվում են նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը։
Փաստաթուղթը ուղարկվել է Սենատ՝ հետագա քննարկման և քվեարկության համար։ Սակայն վերլուծաբանների գնահատմամբ՝ բանաձևի օրենք դառնալու հավանականությունը փոքր է։ Սպասվում է, որ Թրամփը վետո կդնի դրա վրա, եթե այն հաստատվի Սենատի կողմից։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահը ստորագրել էր գործադիր հրաման, որով սահմանվում էին մաքսատուրքեր Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։
Փաստաթղթի համաձայն՝
-
Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների համար սահմանվել է 25% մաքսատուրք,
-
Կանադայի էներգետիկ ռեսուրսների համար՝ 10% մաքսատուրք։
Նախաձեռնությունը լայն արձագանք էր ստացել ինչպես Կոնգրեսում, այնպես էլ միջազգային տնտեսական շրջանակներում՝ հաշվի առնելով Հյուսիսային Ամերիկայի առևտրային ինտեգրված շուկայի զգայունությունը։

