Կառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23–ը չի զեկուցվում (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 12-ին, անցկացնում է իր հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, որից չի զեկուցվում 23-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԼԻԿՎՈՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

– Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրված թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի փոփոխություն N 3-ի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

– «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին և այլ հարցեր: