Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Ճապոնական հսկայի բաժնետոմսերը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ներդրողներից մեկը՝ իր հսկայական Vision Fund-ով, նվազել են Ճապոնիայում տոկոսադրույքների բարձրացման հետևանքով: Միևնույն ժամանակ Nikkei 225 ինդեքսը գրանցել է 12.4% կորուստ, ինչը 1987 թվականից ի վեր վատագույն արդյունքն է:Նախքան վերջին մի քանի օրերի անկումը, SoftBank-ի բաժնետոմսերն այս տարի բարձրացել էին և նույնիսկ հասել նոր ռեկորդային մակարդակի՝ պայմանավորված Vision Fund-ի շարունակական վերականգնումով, ինչպես նաև Բրիտանական չիպարտադրող Arm-ի, որի բաժնետոմսերի մոտավորապես 90%-ը պատկանում է SoftBank-ին, արժեքի բարձրացմամբ: SoftBank-ի մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 5-ի դրությամբ կազմել է 24 ԱՄՆ դոլար:
Lucid Group-ի ամենամեծ բաժնետերը՝ Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամը, 1.5 միլիարդ դոլար գումար կներդնի՝ նոր ամենագնացի արտադրությունն ընդլայնելու համար:Գործարքը տեղի կունենա այս տարվա վերջին՝ Lucid-ի կողմից իր այդքան սպասված Gravity ամենագնացի արտադրությունից անմիջապես առաջ և EV արտադրողը բավականաչափ ֆինանսավորում կունենա մինչև 2025 թվականի չորրորդ եռամսյակը:
Ամենագնացի արտադրությունից բացի ընկերությունը Սաուդյան Արաբիայում կկառուցի գործարան, որը նախատեսում է տարեկան 150,000 ավտոմեքենա թողարկել: Lucid Group-ի մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 6-ի դրությամբ կազմել է 3 ԱՄՆ դոլար:
Սպորտային հագուստ արտադրող գերմանական Puma-ն երկրորդ եռամսյակի արդյունքները հրապարակելուց հետո կրճատել է ողջ տարվա հիմնական շահույթի կանխատեսվող ցուցանիշը՝ պայմանավորված արժույթային տատանումներով, բեռնափոխադրումների ծախսերի ավելացմամբ և սպառողների տրամադրությունների շարունակական փոփոխություններով:Puma-ն, որը վերջերս նոր մարքեթինգային նախաձեռնություններ է սկսել՝ փորձելով ավելի արդյունավետ մրցակցել մեծ ընկերությունների հետ, ինչպիսիք են Adidas-ը և Nike-ը, պայքարում է սպառողների ցածր պահանջարկի և սպորտային հագուստի մանրածախ առևտրում ավելցուկային պաշարների դեմ, որոնց միջոցով նա իրականացնում է իր վաճառքի մեծ մասը: Ընկերության բաժնետոմսերը նվազել են մոտ 12%-ով՝ օգոստոսի 8-ի դրությամբ մեկ բաժնետոմսի դիմաց կազմելով 36 Եվրո:
Eli Lilly-ի բաժնետոմսերն աճել են մինչև 14%-ով , երբ դեղարտադրողը հաղորդել է երկրորդ եռամսյակի կայուն եկամուտների մասին, որոնք պայմանավորված են քաշի կորստի հայտնի դեղամիջոցների նկատմամբ մեծ պահանջարկով: Ընկերությունն ավելի շատ մատակարարումներ է ապահովել իր հակադիաբետիկ դեղամիջոցների՝ Zepbound-ի և Mounjaro-ի մասով՝ ապահովելով 11.30 մլրդ դոլար եկամուտ երկրորդ եռամսյակում:Mounjaro-ն, որը նախատեսված է II տիպի շաքարախտի համար, եռամսյակում ապահովել է 3.1 մլրդ դոլարի վաճառք, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 215%-ով: Zepbound-ը, որը նախատեսված է քաշի կորստի համար, եռամսյակում ապահովել է 1.2 մլրդ դոլարի վաճառք: Դեղորայքը թողարկվել է 2023 թվականի չորրորդ եռամսյակում: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 8-ի դրությամբ կազմել է 845 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները. հանդիպում ՊԵԿ-ում
2026/03/13/ 12:12 -
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին
2026/03/13/ 12:08 -
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 11.000 դոլար կաշառք ստանալու մեջ
2026/03/13/ 12:01 -
Սահարայի ավազները սպիտակել են
2026/03/13/ 11:50 -
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
2026/03/13/ 11:48 -
ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ԵՀ հանձնակատար
2026/03/13/ 11:20 -
ԱՄՆ-ն ունի աննախադեպ կրակային հզորություն և անսահմանափակ զինամթերք. Թրամփ
2026/03/13/ 11:02 -
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին