EasyPay-ը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
Լուրեր |
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարեց, որ այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել նաև Իդրամի բաց/open QR-ի ենթակառուցվածքին միացած բոլոր ֆինանսական կազմակերպությունների՝ Բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդները։ Նույն օրը EasyPay ընկերությունը հայտարարեց Բաց QR ենթակառուցվածքին միանալու մասին։
Ասուլիսի ընթացքում Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը նշեց, որ բանակցություններ են ընթանում ֆինանսական համակարգը ներկայացնող այլ գործընկերների, և շուտով նրանք նույնպես հնարավորություն կունենան միանալ Իդրամի բաց/open QR-ին։
«Այս հնարավորությունը շահավետ է ֆինանսական կազմակերպությունների համար այն առումով, որ իրենց օգտատերերին և հաճախորդներին առաջարկում են այլընտրանքային վճարման տարբերակ 22.500-ից ավել վաճառակետերում։ Ընդ որում այդ ընկերությունների օգտատերերը ստիպված չեն ներբեռնել այլ հավելվածներ անհպում QR վճարումներ կատարելու համար», - ասել է Արսեն Քդենյանը։
EasyPay ընկերության գործադիր տնօրեն Մհեր Գալստյանը կարևորեց Իդրամ ընկերության այս քայլը նշելով, որ այն շուկայում խթանում է բաց մտածելակերպի մշակույթի զարգացումը․
«Մեր ընկերության համար այս համագործակցությունը կարևոր է, քանի որ այսուհետ մեր հաճախորդները կկարողանան easywallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով QR վճարումներ կատարել արդեն իսկ բավականին մեծ ցանցում։ Առհասարակ սա ևս մեկ քայլ է դեպի «open banking», ինչի կայացման ուղղությամբ ակտիվորեն աշխատում է նաև ՀՀ ԿԲ-ն։ Open QR-ի շրջանակներում չկան իմ և քո հաճախորդներ, ընդհակառակը՝ հաճախորդը բոլորինն է, իսկ ֆինանսական ընկերությունները պետք է ջանան վերջիններիս ներգրավել ճկուն, խելացի լուծումների և սակագնային քաղաքականության միջոցով», - ասաց Մհեր Գալստյանը։
Իդրամ ընկերության Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանի խոսքով՝ Իդրամի բաց/open QR-ին միանալու գործընթացը տեխնիկական տեսանկյունից պարզ է․ այն իրականացվում է ժամանակակից և ստանդարտացված API-ների համակցման միջոցով։
«Ենթակառուցվածք ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարող են սքանավորել Իդրամի QR-ը, մենք նկատի ունենք նաև նշված գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում», - ասել է Ալբերտ Թունյանը։
Այս պահին Իդրամ բաց/open QR-ի ենթակառուցվածքին միացել են EasyPay-ը, Evocabank-ը, Fast Shift-ը և Upay-ը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/10 22:00
Փետրվարի 10-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/10 19:19
Փետրվարի 10-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 10-ի բիզնես լուրերը
2026/02/10/ 22:00 -
Ռոբոտային վիրահատություններ՝ «Էրեբունի» ԲԿ-ՈՒՄ
2026/02/10/ 20:30 -
Փետրվարի 10-ի կարևոր լուրերը
2026/02/10/ 19:19 -
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2026/02/10/ 17:41 -
Բաց սահմաններ, թվայնացված մաքսային համակարգ, ստվերի կրճատում և ռեկորդային հարկային եկամուտներ․կարևոր շեշտադրումներ՝ ՊԵԿ նախագահի ասուլիսից
2026/02/10/ 17:31 -
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
2026/02/10/ 16:20 -
Շքեղության նոր մակարդակ․ 125,000 դոլարով հնարավոր է պտտվել աշխարհի շուրջ 22 օրում
2026/02/10/ 15:17 -
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը․ նոր սահմանափակումներ
2026/02/10/ 14:12 -
Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը
2026/02/10/ 12:58 -
«Ռոսատոմ»-ը հայտարարել է Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին
2026/02/10/ 12:47
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026