Չինական UnionPay-ը՝ այլընտրանք Visa եւ Mastercard համակարգերին
Լուրեր |
Ինչպես հայտնի է, Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը դադարեցնում ենիրենց աշխատանքը Ռուսաստանում, եւ ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված այդ համակարգերի քարտերն այլեւս չեն աշխատի երկրից դուրս։
Պլաստիկ քարտերի ազգային համակարգում (НСПК) ռուսաստանցիներին խորհուրդ են տվել արտերկրում գնումների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար ձեւակերպել «Mир» եւ չինական UnionPay վճարային համակարգի քոբրենդինգային՝ «Мир»-UnionPay քարտը, որը կընդունվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շուրջ 180 երկրներում, որոնք աշխատում են UnionPay-ի հետ:
The Bell-ի տվյալներով՝ այդպիսի քարտեր են թողարկում ռուսաստանյան մի քանի բանկեր։ Հավանական է, որ կաճի այն բանկերի թիվը, որոնք կսկսեն թողարկել UnionPay քարտերը։ «Սբեր»-ը, «Ալֆա-բանկ»-ը եւ «Տինկոֆ»-ն արդեն հայտարարել են այս ուղղությամբ աշխատելու մասին, գրում է պարբերականը։
Վերջին իրադարձությունների ֆոնին ներկայացնում ենք չինական UnionPay վճարային համակարգի վերաբերյալ որոշ տվյալներ։
Չինական China UnionPay (CUP) ազգային վճարային համակարգը գործարկվել է 2002 թվականին՝ երկրից դուրս չինական բիզնեսներին աջակցելու համար: Ստեղծման նախաձեռնողներն էին Պետխորհուրդը եւ Չինաստանի Ժողովրդական բանկը։ Դրա բաժնետերերն են ավելի քան 200 ֆինանսական հաստատություններ։
China UnionPay-ն ունի դուստր ընկերություն՝ UnionPay International-ը (UPI), որը կենտրոնացած է Չինաստանից դուրս UnionPay-ի գլոբալ բիզնեսի աճի եւ աջակցության վրա: Համագործակցելով աշխարհի ավելի քան 2500 ֆինանսական հաստատությունների հետ՝ UPI-ը հնարավորություն է տալիս օգտագործել քարտերն՝ ապրանքների, ծառայությունների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար աշխարհի 180 երկրում: UnionPay-ի քարտերը թողարկվում են ավելի քան 70 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում:
Finuslugi.ru պորտալի տվյալներով՝ UnionPay քարտեր ընդունող բանկոմատների թիվը գերազանցում է 1 միլիոնը, իսկ թողարկված քարտերի եւ դրանցով գործարքների քանակը համեմատելի է Visa-ի եւ Mastercard-ի հետ։
2007 թվականին Ռուսաստանում սկսեցին ընդունել CUP քարտերը։ 2014-ին ռուսաստանյան բանկերը սկսեցին դրանք թողարկել։ 2016-ին НСПК-ն եւ չինական CUP-ը պայմանավորվեցին գործարկել «Мир»-UnionPay քոբրենդինգային քարտի նախագիծը:
UnionPay քարտերը լինում են դեբետային, վարկային եւ կանխավճարային: Հաճախորդներին առաջարկվում են Classic կատեգորիայի եւ պրեմիում՝ Gold, Platinum ու Diamante քարտերը: Վերջիններիս քարտապանները CUP-ից ստանում են աջակցություն արտասահման մեկնելիս, բժշկական օգնություն, կոնսիերժ ծառայություն, հավատարմության ծրագրերին հասանելիություն եւ այլ արտոնություններ, որոնք նման են Visa եւ Mastercard քարտապաններին տրամադրվող աջակցությանը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30-ամյակը
2025/12/22/ 15:02 -
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
2025/12/22/ 14:10 -
Եթե հանճարները ներդրող դառնային․ ո՞վ և ինչպե՞ս կլիներ լավագույնը
2025/12/22/ 13:34 -
ՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակից ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել է. Ռոմանոս Պետրոսյան
2025/12/22/ 13:20 -
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները մասնակցել են TRIPP-ի վերաբերյալ քննարկմանը
2025/12/22/ 12:52 -
Բունդեսբանկը 2025-ին ակնկալում է Գերմանիայի տնտեսության աճ 0.2%-ով
2025/12/22/ 12:41 -
AI-ը՝ Երևանում. Հատուկ սարքերով մեքենան կշրջի բոլոր փողոցներով և կարձանագրի ասֆալտի ու աղբի վիճակը
2025/12/22/ 12:12 -
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան ստորագրել են ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր
2025/12/22/ 12:08 -
Կասեցվել է «Արփի Լենդ»-ին պատկանող uպանդանոցի արտադրական գործունեությունը
2025/12/22/ 12:03 -
Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա. Տիգրան Ավինյան
2025/12/22/ 11:59
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 2025 Թ․
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 19, 2025 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 2025 Թ․
Ucom-ի 2025-ը, արհեստական բանականությունն ու նոր իրականությունը. 5G-ից մինչև ռոբոտներ ու Disney-ի AI հերոսներ․ ապագան արդեն այստեղ է