Փետրվարի 19-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Աջափնյակի միջադեպ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ պարզվել է միջադեպին մասնակցած անձանց ամբողջ շրջանակը։ Տուժած 10 անձից մեկը՝ 45-ամյա Ա.Վ.-ն, մահացել է հիվանդանոցում։ Երեք տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ևս երեքինը՝ ծանր։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված պարկուճներ, արնանման հետքեր, դանակ և կրակոցի հետքերով «Lexus» մակնիշի ավտոմեքենա։
Ժնևում՝ Ուկրաինա–Ռուսաստան առանձին հանդիպում
Ուկրաինայի բանակցային պատվիրակությունը հաստատել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հետ առանձին հանդիպումը Ժնևում։ Հանդիպումը տեղի է ունեցել եռակողմ բանակցություններից հետո՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Ուկրաինական կողմից մասնակցել են Ռուստեմ Ումերովը և Դավիթ Արախամիան։ Բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։
Բնակարանային աջակցության ծրագրի մերժված դիմումներ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն քաղաքացիները, որոնց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով դիմումները մերժվել են տվյալների շտեմարանում տեղեկատվության բացակայության պատճառով, կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին։ Անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Ռուսաստան–ԱՄՆ քննարկումներ «Ալյասկայի փոխըմբռնման» շուրջ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Ժնևում շարունակել են քննարկել «Ալյասկայի փոխըմբռնումը»՝ Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառների լուծման շրջանակում։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ կողմերը համաձայնել են ստեղծել նաև տնտեսական աշխատանքային խումբ՝ ռազմական և քաղաքական հարցերից բացի։
Ձնահոսք Կալիֆորնիայում, անձրևային ռեկորդ Ֆրանսիայում
Կալիֆորնիայի Թահո լճի շրջանում ձնահոսքի հետևանքով մահացել է 8 լեռնադահուկորդ, ևս մեկին որոնում են։ 11 անձանցից 6-ը փրկվել են, երկուսը հոսպիտալացվել են։ Միաժամանակ Ֆրանսիայում գրանցվել է տեղումների տևողության պատմական ռեկորդ․ անձրևները շարունակվում են արդեն 36 օր։ Երկրի չորս դեպարտամենտում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ։
Նեթանյահու․ Թուրքիան՝ Իրանից ավելի վտանգավոր
Երուսաղեմում կայացած համաժողովում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ է։ Նա կոչ է արել աշխարհասփյուռ հրեական համայնքներին ակտիվորեն ներգրավվել պայքարում՝ նաև տեղեկատվական և թվային հարթակներում։
Վրաստան․ նոր ճանապարհները չեն փոխարինի մեզ
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ճանապարհների կառուցումը դրական է տարածաշրջանի համար։ Սակայն նրա խոսքով՝ որևէ երթուղի չի կարող փոխարինել Վրաստանի ռազմավարական դերակատարությանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Փետրվարի 19-ի կարևոր լուրերը
2026/02/19/ 19:19 -
Երբ թվային հարթակը դառնում է հնարավորությունների միջավայր․ ինչպես արդյունավետ գործածել նորագույն տեխնոլոգիաները
2026/02/19/ 17:53 -
IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները
2026/02/19/ 16:41 -
Սանկտ Պետերբուրգում առաջարկում են արգելել միգրանտների աշխատանքը առևտրի ոլորտում
2026/02/19/ 16:34 -
Հայաստանում արձանագրվել է Չիկունգունիա տենդի դեպք․ախտանշաններ, ռիսկեր և կանխարգելում
2026/02/19/ 16:31 -
Ավելի բարձր հետվճարներ և նոր ֆինանսավորում․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/02/19/ 15:52 -
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
2026/02/19/ 15:21 -
Չորս տարվա ընթացքում Հայաստանը 74 հազար մեքենա է արտահանել Ռուսաստան
2026/02/19/ 14:13 -
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
2026/02/19/ 12:32 -
Նոր ներդրումային կանոններ Հայաստանում․ ինչ պետք է իմանան ներդրողները
2026/02/19/ 12:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2026 Թ․