1000 ՀՀ դրամը գերազանցող յուրաքանչյուր
անկանխիկ վճարումից տրամադրվում է հետվճար՝ ամսական մինչև 60,000 ՀՀ դրամի առավելագույն
չափով։ Arca Classic քարտը նախատեսված է Հայաստանում ամենօրյա անվտանգ և արագ վճարումներ
իրականացնելու համար։
Քարտը կարող եք հեշտությամբ պատվիրել
IDBank-ի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածի Բանկինգ բաժնի միջոցով։ Ընդ
որում, դուք կարող եք ստանալ Arca Classic քարտն ամբողջովին անվճար՝ միանալով
IDsalary աշխատավարձային փաթեթին և ձեր աշխատավարձը ստանալով IDBank-ի միջոցով։
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի
Հանրապետությունում անկանխիկ վճարումների իրականացումը և բարձրացնել քաղաքացիների ներգրավվածությունը
ժամանակակից ֆինանսական գործիքների կիրառման մեջ։
Հետվճարը հաշվարկվում է ՀՀ տարածքում գրանցված
տնտեսվարողներից Arca քարտերով կատարված անկանխիկ վճարումներից՝ ֆիզիկական վաճառքի
կետերում կամ առցանց միջավայրում իրականացված գործարքների դեպքում և կազմում է մինչև
2%՝ 1,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումների համար։ Գործարքները, որոնց համար չի տրամադրվում
հետվճար, նշված են Բանկի կայքում։
Մեկ գործարքի համար հետվճարի առավելագույն չափը
կազմում է 6,000 ՀՀ դրամ, իսկ մեկ անձի համար ամսական առավելագույն շեմը՝ 60,000 ՀՀ
դրամ։
Arca կենսաթոշակային քարտերը նույնպես ներառված
են ծրագրում, ինչը նշանակում է, որ գործող 20% վերադարձի ծրագրից բացի կենսաթոշակառուները
նույնպես կարող են օգտվել մինչև 2% հետվճարից։
Ծրագիրը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից
մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված գործարքների համար, իսկ հետվճարների
փոխանցումները կիրականացվեն 2026 թվականի փետրվարից մինչև 2027 թվականի հունվար։ Հետվճարները
վճարվելու են մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ

