Յունիբանկն առաջարկում է Special բիզնես վարկ՝ սկսած 8,5% տարեկան տոկոսադրույքով
Լուրեր |
Յունիբանկը ներկայացրել է նոր վարկատեսակ ձեռնարկատերերի համար։ Special բիզնես վարկը կարելի է ձեւակերպել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով՝ մինչեւ 60 ամիս ժամկետով:
Վարկը տրամադրվում է ձեռնարկատիրական նպատակներով կամ այլ բանկերից վարկերի վերաֆինանսավորման համար: Վարկի գումարը կազմում է մինչեւ 250 մլն ՀՀ դրամ կամ $500 000: ՀՀ դրամով ձեւակերպելու դեպքում վարկի տոկոսադրույքը կազմում է սկսած 11% տարեկան, ԱՄՆ դոլարով՝ սկսած 8,5% տարեկան:
Վարկը նախատեսված է ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ անհատ ձեռներեցների համար:
«Փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը մեր առաջնահերթ խնդիրներից է: Մենք մանրամասն ուսումնասիրում ենք հաճախորդի պահանջմունքները՝ բիզնես վարկերը ձեռնարկատերերի լայն շրջանակին առավել շահավետ եւ մատչելի դարձնելու համար: Մեր նոր վարկատեսակը՝ Special-ը, մշակված է նրանց համար, ում գումար է հարկավոր իր բիզնես նախագծերն իրագործելու կամ վարկային ծանրաբեռնվածությունն օպտիմալացնելու համար: Հաճախորդներին տրամադրելով անհրաժեշտ միջոցներ իրենց բիզնեսի առանձնահատկություններին եւ սեզոնայնությանն առավել համապատասխան պայմաններով՝ մենք օգնում ենք նրանց զարգանալ եւ առաջ շարժվել»,- ասել է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
Ձեռնարկատերերի աջակցության մեկ այլ ուղղություն է անգրավ վարկերը: Յունիբանկը պատրաստ է բիզնեսին տրամադրել առանց գրավի ապահովման վարկային միջոցներ՝ մինչեւ 5 մլն դրամ /կամ դրան համարժեք դոլար/ գումարով՝ մինչեւ 60 ամիս ժամկետով։ ՀՀ դրամով անգրավ վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է սկսած 12,9%: Այս տարբերակը հարմար է ընկերությունների եւ անհատ ձեռներեցների համար, ովքեր ձգտում են խնայել նոտարական ծառայությունների, կադաստրային ձեւակերպումների եւ գրավի առարկայի ապահովագրության վրա:
«2021 թվականին Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 17%-ով, ինչը վկայում է ձեռնարկատերերի շրջանում այդ վարկատեսակների նկատմամբ պահանջարկի մասին։ 2021 թվականի վերջին Յունիբանկն ընդգրկվել է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման լավագույն առաջարկներ ունեցող բանկերի ցանկում՝ ըստ SME Banking Club-ի»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
2025/12/08/ 17:18 -
Evocabank. 20 մլն ԱՄՆ դոլար` շվեյցարական BlueOrchard-ից Evocabank-ը ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլար BlueOrchard Microfinance Fund-ից՝ Հայաստանում ՄՓՄՁ-ների ֆինանսավորման նպատակով
2025/12/08/ 17:15 -
AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
2025/12/08/ 16:54 -
Դեպքը տեղի է ունեցել զինծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում. ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին
2025/12/08/ 15:49 -
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2025 թվականի նոյեմբերին
2025/12/08/ 14:57 -
Վրաստանը համաձայնել է նավթամթերքի մեկանգամյա անվճար տարանցման Ադրբեջանից Հայաստան
2025/12/08/ 14:46 -
Թրամփը նամակ է հղել Փաշինյանին. ինչ է ասել ԱՄՆ նախագահը
2025/12/08/ 14:42 -
Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի hellobitamh.com և hellobitarmenia.com կայքերի գործունեությունը
2025/12/08/ 14:41 -
Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը
2025/12/08/ 13:19 -
Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
2025/12/08/ 13:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 2025 Թ․
Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․