ABNews

Լուրեր

Լուրեր

Հայաստանի աշխատավարձերի կառուցվածքը 2024-ին. ովքեր են ստանում ավելի բարձր եկամուտ

Լուրեր | 2025/03/20 03:00

Հայաստանի աշխատավարձերի կառուցվածքը 2024-ին. ովքեր են ստանում ավելի բարձր եկամուտ

Հայաստանի աշխատավարձի ֆոնդը 2024 թվականին աճել է 12%-ով՝ կազմելով 295 միլիարդ դրամ 2024 թվականի արդյունքներով Հայաստանի աշխատավարձի ֆոնդը կազմել է 295 միլիարդ դրամ։ Այս մասին մարտի 19-ին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի և արդյունքների հաշվետվութ...

Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում

Լուրեր | 2025/03/19 11:01

Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում

Ucom-ը հայտարարում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընկերության գերարագ ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկելու մասին։ Սա նշանակալից քայլ է ընկերության ֆիքսված ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակում։ Եղվարդի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապից և հեռուստատեսությունից՝ ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթով և ավելի մատչելի գնով։ Ցանցի գործարկման կապակցութ...

Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը

Լուրեր | 2025/03/19 08:20

Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը

Ակբա բանկը մեկնարկել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան։ Պաննո»-ի պատկերով Visa Signature Limited Edition քարտերի թողարկումը։ Սահմանափակ՝ 500 բացառիկ օրինակով թողարկված պրեմիում քարտերը առաջինն են Հայաստանում, որոնց համար կիրառված են իննովացիոն AR տեխնոլոգիաներ։ Ակբա բանկի և Visa վճարահաշվարկային ընկերության նոր ու բացառիկ նախաձեռնությունը մեկտեղում է հայկական արվեստը, իննովացիոն տեխնոլոգիաներն ու բանկա...

Տեխնոհսկաները կորցնում են դիրքերը. ինչ է կատարվում տեխնոլոգիական աշխարհում

Լուրեր | 2025/03/19 07:41

Տեխնոհսկաները կորցնում են դիրքերը. ինչ է կատարվում տեխնոլոգիական աշխարհում

Վերջին շաբաթներին ամերիկյան ֆոնդային շուկաները շարունակում են անկումը, և այս միտումը զգալիորեն անդրադառնում է շուկայի առաջատարների՝ Magnificent 7-ի (Nvidia, Tesla, Alphabet, Amazon, Meta, Microsoft, Apple) բաժնետոմսերի վրա: Վերջին անկումների պատկերը Երեկվա առևտրային օրվա տվյալներով՝ Magnificent 7-ի 6 ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել ավելի մեծ չափով, քան S&P 500 ինդեքսը, որը նվազել...

Որքան է  կազմել Հայաստանի պետական պարտքը 2024-ի վերջի դրությամբ. նոր թվեր և համեմատական տվյալներ

Լուրեր | 2025/03/19 06:52

Որքան է կազմել Հայաստանի պետական պարտքը 2024-ի վերջի դրությամբ. նոր թվեր և համեմատական տվյալներ

2024 թվականի ավարտին Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 միլիարդ դոլար: Սա 2023 թվականի վերջին ցուցանիշի համեմատ աճել է 6.2%-ով, սակայն համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) համեմատությամբ այն նվազել է 0.1 տոկոսային կետով՝ հասնելով 48.3%-ի: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ այս ցուցանիշը համարվում է կայուն և վերահսկելի՝ համապատասխանելով ֆիսկալ կարգավորումների շրջանակ...

ԿԲ նախագահը խոսել է ռուբլու և եվրոյի արժևորման պատճառների մասին

Լուրեր | 2025/03/19 06:02

ԿԲ նախագահը խոսել է ռուբլու և եվրոյի արժևորման պատճառների մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) մարտի 18-ին ներկայացրել է իր վերլուծությունը ռուսական ռուբլու և եվրոյի արժևորման վերաբերյալ, այն կապելով ռուս-ուկրաինական հակամարտության հավանական կարգավորման և ամերիկյան ակտիվների նկատմամբ շուկայական տատանումների հետ։ Ռուբլու ամրապնդման գործոնները ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ ռուսական ռուբլու արժևորումը պայմանավորված է շուկայում առկա դրական սենտիմենտո...

Ինչ սպասել անշարժ գույքի շուկայից առաջիկայում. Կենտրոնական բանկը մեկնաբանում է գների փոփոխությունը

Լուրեր | 2025/03/19 03:45

Ինչ սպասել անշարժ գույքի շուկայից առաջիկայում. Կենտրոնական բանկը մեկնաբանում է գների փոփոխությունը

2025 թվականի հունվարին, 2024 թվականի հունվարի համեմատ, Երևանում անշարժ գույքի գները նվազել են։ Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով, գործարքների թիվը նույնպես կրճատվել է, ինչը կարող է վկայել շուկայի ակտիվության նվազման մասին։ Ինչու են գները նվազել Գալստյանը նշում է, որ 2024 թվականի դեկտեմբերը գործարքների առումով պիկ ամիս էր...

Մարտի 19-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը

Լուրեր | 2025/03/19 03:31

Մարտի 19-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը

Նավթի գները նվազել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 66.69 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.21%-ով և կազմել 70...

Ինչ փոփոխություններ են գրանցվել Հայաստանի բջջային կապի շուկայում 2024-ի IV եռամսյակում

Լուրեր | 2025/03/19 03:15

Ինչ փոփոխություններ են գրանցվել Հայաստանի բջջային կապի շուկայում 2024-ի IV եռամսյակում

Բջջային կապի բաժանորդների ընդհանուր թիվը Հայաստանում Ո՞վ է բջջային կապի բաժանորդը։Բջջային կապի բաժանորդներ են համարվում բոլոր այն մարդիկ, որոնք ունեն SIM քարտ և օգտվում են բջջային օպերատորների ծառայություններից՝ լինի դա զանգեր կատարելու, SMS ուղարկելու կամ բջջային ինտերնետ օգտագործելու համար: Ընդհանուր բաժանորդների թիվը 2024թ. IV եռամսյակի վերջի դրությամբ՝ Հայաստանում կա 4,267,556 բջջային կապի բաժ...

Երևանի բյուջեի կատարողականը 2024-ին. ինչ ծախսեր են կատարվել, և ինչ եկամուտներ են ապահովվել

Լուրեր | 2025/03/18 10:47

Երևանի բյուջեի կատարողականը 2024-ին. ինչ ծախսեր են կատարվել, և ինչ եկամուտներ են ապահովվել

Երևանի 2024 թվականի համայնքային բյուջեի եկամուտներն ու ծախսերը ցույց են տալիս, որ քաղաքապետարանը կարողացել է ապահովել եկամուտների գերակատարում և մի շարք կարևոր ուղղություններով կատարել նշանակալի ներդրումներ։ Ըստ Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության ներկայացրած տվյալների՝ 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ, ինչը գերազանցում է նախանշված 113 մլրդ 198 մլն դ...