Մելանյա Թրամփը սպառնում է 1 մլրդ դոլարի հայց ներկայացնել ընդդեմ Բայդենի որդու
Լուրեր |
Եթե նախկին նախագահի որդին չկատարի առաջին տիկնոջ պահանջը, նա մտադիր է դատի տալ նրան՝ պահանջելով 1 միլիարդ դոլարի փոխհատուցում:
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը սպառնում է 1 մլրդ դոլարի հայց ներկայացնել ընդդեմ նախկին նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի Բայդենի: Պատճառը Հանթեր Բայդենի «կեղծ և զրպարտչական» հայտարարություններն են ընդդեմ առաջին տիկնոջ՝ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի աղմկահարույց գործի հետ կապված, գրում է Fox News-ը:
Օգոստոսի 5-ին Բայդենը յութուբյան հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ Մելանյային և ԱՄՆ ապագա նախագահին ծանոթացրել է Էպշտեյնը, որը կասկածվում է մեծահարուստներին անչափահաս աղջիկներ մատակարարելու համար:
«Ահա տեսանյութում տեղ գտած կեղծ պնդումները, որոնք, ըստ էության, զրպարտություն են. «Էպշտեյնը Մելանիային ծանոթացրել է Թրամփի հետ։ Կապերը, կարծես, այնքան լայն և խորն են»», - ասվում է ԱՄՆ առաջին տիկնոջ փաստաբանի նամակում։
Արդյունքում, Թրամփի կնոջ ներկայացուցիչը, իր հաճախորդի անունից, պահանջել է, որ Հանթեր Բայդենը «անմիջապես հետ վերցնի իր կեղծ, զրպարտչական, նսեմացնող և սադրիչ հայտարարությունները»։
Եթե նախկին նախագահի որդին չկատարի առաջին տիկնոջ պահանջը, նա մտադիր է դատի տալ նրան՝ պահանջելով 1 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․