Perplexity-ն առաջարկել է 34.5 միլիարդ դոլարով գնել Google Chrome-ը
Լուրեր |
Perplexity-ն առաջարկել է Google-ին վաճառել Chrome դիտարկիչը:
Արհեստական բանականության ոլորտում գործող Perplexity ստարտափը հանդես է եկել անսպասելի առաջարկով՝ գնել Google-ի Chrome դիտարկիչը 34.5 միլիարդ դոլարով։ Այս գումարը գրեթե երկու անգամ գերազանցում է ստարտափի ներկայիս գնահատված արժեքը՝ 18 միլիարդ դոլար։ Ընկերության հայտարարության համաձայն, գործարքի ֆինանսավորումը պատրաստ են ապահովել մի քանի խոշոր վենչուրային ֆոնդեր։
Առաջարկը արվել է այն պահին, երբ Google-ը, որը մտնում է Alphabet Inc.-ի կազմի մեջ, պարտվել է հակամենաշնորհային գործում՝ առցանց որոնման շուկայում գերիշխող դիրքի պատճառով։ Ամերիկյան դատարանի սպասվող որոշումը կարող է պարտադրել ընկերությանը իրականացնել շուկայի մրցակցային միջավայրը վերականգնելու քայլեր, որոնցից ամենածայրահեղը Chrome դիտարկիչի վաճառքն է։ Այս տարբերակին աջակցում է նաև ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Perplexity-ի համահիմնադիր Արավինդ Սրինիվասը իր նամակում Alphabet-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչային նշել է, որ առաջարկն ուղղված է հակամենաշնորհային պահանջների կատարմանը և Chrome-ի փոխանցմանը փորձառու ու անկախ օպերատորի։ Alphabet-ը պաշտոնական մեկնաբանություն չի տվել։
Financial Times-ի տեղեկացմամբ՝ ընկերության ներսում այս առաջարկը լուրջ չի դիտարկվում։ Նշենք, որ սա Perplexity-ի առաջին նման փորձը չէ․ այս տարվա սկզբին ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել գնել TikTok-ը 50 միլիարդ դոլարով, սակայն գործարքը չի կայացել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․