Բարձր կատարողական ցուցաբերած դպրոցներին կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում՝ տարեկան մինչև 10 մլն դրամի չափով. Ժաննա Անդրեասյան
Լուրեր |
Մեկ անգամ ֆինանասավորում ստացած դպրոցը կարող է մրցույթին կրկին մասնակցել առնվազն երեք տարի հետո՝ մրցակցության խթանման նպատակով:
Որակյալ կրթությունը նաև բովանդակային փոփոխություններն են: Լրացնելով հանրակրթության չափորոշչի, մասնագիտական զարգացման, կառավարման բարեփոխումները՝ մենք ներդնում ենք նաև նոր գործիքակազմեր, որոնք մի կողմից թույլ են տալու գնահատել դպրոցների աշխատանքը, խրախուսել այն դպրոցներին, որոնք լավ աշխատանք են անում և այդ իմաստով նաև խթանել կրթության ոլորտում գերազանցությունը, նորարարությունը, որը նաև կրթական համակարգի զարգացման առանցքային բաղադրիչն է, մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այն դպրոցներին, որոնք չունեն բավարար արդյունքներ: Այս մասին Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստի ժամանակ ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով «Ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգ սահմանելու մասին» նախագիծը:
Նա նշել է, որ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը երկու բաղադրիչ ունի, այնուհետև ներկայացրել դրանք:
«Առաջին բաղադրիչը բարձր կատարողական ցուցաբերած դպրոցներն են, որոնց մրցութային հիմունքներով նախատեսում ենք տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում տարեկան մինչև 10 միլիոն դրամի չափով, որը կարող է ուղղվել ընթացիկ ծախսերին, այսինքն՝ հիմնականում այս աշխատանքները պետք է ուղղված լինեն մասնագիտական զարգացման լրացուցիչ ծրագրերին, նոր մեթոդների ներդրմանը, նորարարական տեխնոլոգիաներին: Այս միջոցները կարող են ուղղվել նաև դպրոցի փորձը տարբեր հարթակներում ներկայացնելուն, այդ թվում նաև կրթության ոլորտում միջազգային աշխատաժողովներին և համաժողովներին մասնակցելու, ինչը կարծում ենք, որ մեծ հեռանկար ու ճանապարհ կբացի մեր համակարգում լավ արդյունքներ ցույց տվող դպրոցներին՝ էլ ավելի առաջ գնալու»:
Անդրեասյանն ընդգծել է, որ ամեն տարի՝ մինչև հունիսի 30-ը, հնարավորություն են տալու, որ դպրոցները, պայմաններին համապատասխանելու դեպքում դիմեն մրցույթին: Նա ասել է, որ հաշվի է առնվելու դպրոցում կամավոր ատեստավորված ուսուցիչների քանակը, և ոչ միայմ։
Նախարարը կարևոր է համարել նշել նաև, որ սահմանվել է կարգ, ըստ որի մեկ անգամ ֆինանասավորում ստացած դպրոցը կարող է մրցույթին կրկին մասնակցել առնվազն երեք տարի հետո՝ մրցակցության խթանման նպատակով:
Ինչ վերաբերում է ցածր կատարողականին՝ Անդրեասյանը նշել է, որ ամեն տարի՝ հոկտեմբերի ընթացքում, տեղեկատվական համակարգում արդեն իսկ յուրաքանչյուր դպրոցի մասին առկա մանրամասն տեղեկատվության հիման վրա ձևավորվելու է ինքնաշխատ հաշվետվություն՝ համապատասխան այն գնահատման չափանիշների, որոնք սահմանված են կարգում, և առանձնացվելու են ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունները:
«Հաջորդ փուլում Գնահատման և թեստավորման կենտրոնը տվյալ հաստատություններում իրականացնելու է սովորողների առաջադիմության կամ գիտելիքների ստուգման գործընթաց, և մենք տեսնելու ենք նաև տեղեկատվական համակարգի տվյալներով ամենացածր ցուցանիշներ ունեցող դպրոցներում երեխաների գիտելիքների և դրանց յուրացման հետ կապված իրավիճակը։ Այս երկու տվյալների արդյունքներով ընտրվելու են առավելագույնը 30 հաստատություններ։ Այդ հաստատություններին կցվելու են մենթոր դպրոցներ կամ հաստատություններ, որոնք պետք է աջակցեն նրանց և կազմվելու է ծրագիր, որը երկու տարի տևողություն պիտի ունենա և այդ տևողությամբ լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվելու դպրոցներում անհրաժեշտ աշխատանքները իրականացնելու՝ տարեկան բյուջեի 5%-ի չափով, որը չի կարող պակաս լինել 5 մլն դրամից», - մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը։
Ծրագիրի բուն գործընթացը նախատեսվում է մեկնարկելսկսվող ուսումնական տարում, այսինքն՝ 25-26 ուսումնական տարում: Դպրոցները հնարավորություն կունենան դիմել մրցույթին մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/11 22:00
Մարտի 11-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/11 19:19
Մարտի 11-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 11-ի բիզնես լուրերը
2026/03/11/ 22:00 -
Մարտի 11-ի կարևոր լուրերը
2026/03/11/ 19:19 -
Աշխատանքի արդյունավետությունը սկսվում է բարձր իմունիտետից․ աշխատանքից հետո վերականգնվելու արդյունավետ միջոցներ
2026/03/11/ 18:48 -
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթները
2026/03/11/ 18:40 -
2026-ի հունվարին ՀՀ-ում կատարվել է անշարժ գույքի 3714 առուվաճառք
2026/03/11/ 18:34 -
Հորմուզի նեղուցի խափանումը կարող է բարձրացնել սննդամթերքի գները աշխարհում
2026/03/11/ 17:52 -
G7-ը աջակցել է նավթի ռազմավարական պահուստների կիրառման գաղափարին
2026/03/11/ 17:41 -
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա․ Ալիև
2026/03/11/ 17:35 -
ԱՄՆ խոշոր ավիաընկերությունները կարող են լրացուցիչ 11.6 մլրդ դոլար են ծախսել վառելիքի վրա
2026/03/11/ 17:25 -
Իրանում և Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան
2026/03/11/ 17:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․