ՀՀ-ի համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է. ՏԿԵ նախարար
Լուրեր |
ՀՀ-ի համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է. ՏԿԵ նախարար:
Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ մեր տարածքային ամբողջականության, սուվերենության պահպանմամբ, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Այս փուլի համար այնքան մեկնաբանություն և այնքան ինֆորմացիա, ինչքան նպատակահարմար է եղել փոխանցել, փոխանցվել է, և ես այս պահին դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային պրոցեսներ, և այն պահից սկսած, երբ հավելյալ ինֆորմացիա փոխանցելու անհրաժեշտություն լինի, վստահաբար, Կառավարությունն այդ ինֆորմացիան կփոխանցի»,- նշեց Խուդաթյանը:
«Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեզ մի շատ մեծ քայլ մոտեցնում է խաղաղությանը, ինչը, կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված և ուրախալի և կարևոր իրադարձություն է: Պիտի ասեմ, որ նախկինում այսպիսի մեկնաբանություններ էլի են հնչել խաղաղության պայմանագրի տեքստի մասով, երբ չարագուշակ մեկնաբանություններ էին արվում, իսկ տեքստի հրապարակումից առաջ պարզվեց, որ այնտեղ ՀՀ-ի համար ոչ մի սարսափելի, ոչ մի ողբերգական և ոչ մի չարագուշակ բան չկար:
Հայաստանի Հանրապետության համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է»,- ասաց ՏԿԵ նախարարը:
Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․