ABNews

Սերբիայում բախումներ են տեղի ունեցել Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների և հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև

Լուրեր | 2025/08/14 10:35

Սերբիայում բախումներ են տեղի ունեցել Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների և հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև

Բելգրադում, Նովի Սադում և մի քանի այլ քաղաքներում բախումների ընթացքում 60-ից ավելի մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 16 իրավապահ:

Սերբիայում բախումներ են տեղի ունեցել նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների և հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև: Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել:

Բելգրադում, Նովի Սադում և մի քանի այլ քաղաքներում բախումների ընթացքում 60-ից ավելի մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 16 իրավապահ: Կողմերն իրար վրա հրավառ նյութեր, քարեր և այլ առարկաներ են նետել: 

Սերբիայի ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում արդեն ինն ամիս՝ այն բանից հետո, երբ Նովի Սադի կայարանում փլուզվել էր երկաթբետոնե ծածկը՝ 16 մարդու կյանք խլելով: Ցուցարարները պահանջում են պատժել ողբերգության մեղավորներին, խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև արտահերթ ընտրություններ անցկացնել:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը