ABNews

Լուրեր

ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան

Լուրեր | 2026/09/25 10:53

ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան

ՀՀ-ում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հե...

Նիկոլ Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Լուրեր | 2026/09/25 10:51

Նիկոլ Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին։Կողմերը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը և վերջինիս կարողությունների ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ:Քննարկվ...

2026թ. հունվար-օգոստոսին հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ աճել է 69%-ով․ Էկոնոմիկայի նախարար

Լուրեր | 2026/09/25 10:48

2026թ. հունվար-օգոստոսին հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ աճել է 69%-ով․ Էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանից արտահանման ցուցանիշները։«2026թ. հունվար-օգոստոսին հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի՝ԵՄ աճել է 69%-ով,Չինաստան աճել է 76%-ով,Հնդկաստան աճել է 2,1 անգամ,ԱՄԷ աճել է 48%-ով,ԱՄՆ աճել է 9%-ով»,-գրել է նա։

Արարատ Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր

Լուրեր | 2026/09/25 10:39

Արարատ Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերիին։Քննարկվել են հումանիտար հարցեր:Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԿԽՄԿ փոխգործակցության թեմաների:

Նիկոլ Փաշինյանը քննարկել է Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները

Լուրեր | 2026/09/25 10:36

Նիկոլ Փաշինյանը քննարկել է Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թվային համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Դիմահ Ալ Յահյայի հետ:Վերջինս ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և նշել, որ նպատակն է խթանել ներառական և կայուն թվային տնտեսության զարգացումը, խորացնել պետությունների միջև թվային համագործակցությունը։Վարչապետն անդրադարձել է թվայնացման ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին և նշել, որ ա...

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերը

Լուրեր | 2026/09/25 10:34

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերը

Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին:Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:

Սեպտեմբերի 24-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/09/24 20:20

Սեպտեմբերի 24-ի կարևոր լուրերը

1. Փաշինյան-Էրդողան հանդիպումը Նյու ՅորքումՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:Պայմանավորվածություններ. Կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման ընթացքը, առևտրատնտեսական կապերի խթանումը, գործարար շրջանակների շփումները և Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման աշխատանքները:2. Նիկոլ...

Սեպտեմբերի 24-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/09/24 19:19

Սեպտեմբերի 24-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր4.52 մլրդ դրամ՝ գյուղմթերք արտահանողների և մթերողների աջակցությանըՀՀ կառավարությունը 2026 թ. 3-րդ եռամսյակի համար կհատկացնի ավելի քան 4.52 մլրդ դրամ: Ծրագրի անհրաժեշտությունն առաջացել է «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումներից հետո: Գումարից 2.065 մլրդ դրամը կուղղվի ջերմատնային արտադրանքի արտահանմանը, ხოლო 2.456 մլրդ դրամը՝ թարմ պտղի, սննդամթերքի,...

Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի

Լուրեր | 2026/09/24 17:04

Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի

Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում։Մանսավորապես` Ալեք Մանուկյան 7 հասցեից մինչև Սայաթ-Նովայի պողոտա-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Սայաթ-Նովայի պողոտա-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից մինչև Ալեք Մանուկյան 6/5 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը կարգ...

Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն

Լուրեր | 2026/09/24 16:23

Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն

Հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած տեղեկատվությունը՝ ՀՎԿԱԿ-ը, որպես կանխարգելում, հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալ...

Հայաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չունեցող միակ երկիրն է, որ ստանում է մաքսերից ազատման տնտեսական արտոնություն. ԱԳՄԱՆ

Լուրեր | 2026/09/24 15:54

Հայաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չունեցող միակ երկիրն է, որ ստանում է մաքսերից ազատման տնտեսական արտոնություն. ԱԳՄԱՆ

Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը սեպտեմբերի 24-ին վերջնական հավանության է արժանացել ԵՄ խորհրդի՝ մրցակցության հարցերով խորհրդի կողմից։Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։«Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի նախագահների կողմից ստորագրվելուց հետո կարգավորումը կհրապարակվի ԵՄ պաշ...

Ապահովագրված է 1,8 մլն մարդ․ ինչպես է ընթանում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը

Լուրեր | 2026/09/24 15:49

Ապահովագրված է 1,8 մլն մարդ․ ինչպես է ընթանում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրական համակարգում այս պահի դրությամբ հաշվառված է 1 մլն 815 հազար ապահովագրված անձ։ Այս մասին Կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը։Շահառուների ակտիվությունը. Ապահովագրվածների շուրջ 50%-ը (մոտ 850 հազար քաղաքացի) արդեն իսկ ստացել է բժշկական ծառայություններ կամ դեղորայք համակարգի շրջանակներում։Ֆինանսական ծավալները...

Ապամոնտաժվել են 17-րդ դարի Նորքի (Գետառի) կամրջի ինքնակամ պարիսպները

Լուրեր | 2026/09/24 15:08

Ապամոնտաժվել են 17-րդ դարի Նորքի (Գետառի) կամրջի ինքնակամ պարիսպները

Երևանի քաղաքապետարանը՝ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, ապամոնտաժել է Մյասնիկյան պողոտայում գտնվող Նորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ ապօրինի կառուցված պարիսպները, որոնք ամբողջությամբ փակել էին դեպի հուշարձան մուտքը։Հետագա քայլերը. Հաշվի առնելով կամրջի ներկայիս վիճակը՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում կնախաձեռնի դրա նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակումը, որին...

ԵՄ խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումները

Լուրեր | 2026/09/24 15:00

ԵՄ խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումները

Եվրոպական միության խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներ, որոնցով նախատեսվում է վերացնել դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ի ներմուծման մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքը։Ժամկետները. Արտոնյալ ռեժիմը գործելու է երկու տարի ժամկետով։Ապրանքախմբերը. Ներմուծման մաքսատուրքերը կվերացվեն հայկական ապրանքների լայն տեսականու, այդ թվո...

Հայաստանից ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել Ադրբեջան․ Էկոնոմիկայի նախարար

Լուրեր | 2026/09/24 13:59

Հայաստանից ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել Ադրբեջան․ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանից ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել Ադրբեջան։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ չհստակեցնելով, թե որքան քանակություն է արտահանվել։Հարցին՝ այլ ապրանքներ նախատեսվո՞ւմ է արտահանել Ադրբեջան, նա կարճ պատասխանեց. «տեսնենք»։