ABNews

Նոր զեղծարարություն «TikTok»-ում. ինչպես պաշտպանվել

Լուրեր | 2026/11/02 10:23

Նոր զեղծարարություն «TikTok»-ում. ինչպես պաշտպանվել

«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են կեղծ հրապարակումներ, որտեղ ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «պետական ֆոնդից» ստանալ 350 հազար դրամի չափով նյութական օգնություն։ Գումարն ստանալու համար զեղծարարները հորդորում են սահմանափակ ժամանակահատվածում անցնել կասկածելի հղմամբ և լրացնել դիմում, հայտնում են Կիբեռոստիկանությունից։

Ինչու է դա կարևոր. Սա հանցագործների կողմից մշակված նոր խարդախ սխեմա է. հղումով անցնելու և կոդեր մուտքագրելու արդյունքում քաղաքացիները զրկվում են իրենց Telegram հաշվից։ Զավթված հաշիվներն այնուհետև օգտագործվում են այլ հանցավոր գործողությունների, այդ թվում՝ շորթման, խարդախության և այլ քաղաքացիների նկատմամբ նմանատիպ սխեմաներ տարածելու համար։

Ինչպես պաշտպանվել զեղծարարությունից. իրավապահների հորդորը.

  • Անվտանգության կանոններ.

    • Չանցնել «TikTok»-ում կամ այլ հարթակներում տեղադրված կասկածելի հղումներով։

    • Չլրացնել անհայտ կայքերում առաջարկվող անձնական կամ ֆինանսական դիմումները։

    • Չտրամադրել Telegram-ի մուտքի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը որևէ երրորդ անձի կամ կայքի։

  • Պաշտոնական աղբյուրներ. Պետական բոլոր աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ստուգել բացառապես համապատասխան պետական մարմինների պաշտոնական աղբյուրներով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը