ABNews

Հոկտեմբերի 30-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/10/30 19:19

Հոկտեմբերի 30-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • Կրթաթոշակների նոր համակարգ բուհերում

    ԿԳՄՍ նախարարության նոր մոտեցմամբ՝ ընդունելության մրցութային շեմը հաղթահարած և սոցիալական աջակցության կարիք ունեցող ուսանողները կրթաթոշակ կստանան ուսումնառության հենց սկզբից, իսկ հետագա փուլերում տրամադրումը կկապվի առաջադիմության հետ:

  • 328.2 մլն դրամ՝ մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար

    Կառավարությունը 328.2 մլն դրամ է հատկացրել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակներ տրամադրելու նպատակով:

  • Սուրհանդակային առաքանիների աճը Հայաստանում

    Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՊԵԿ նախագահ Էդուրադ Հակոբյանը նշել է, որ երրորդ երկրներից Հայաստան սուրհանդակային առաքանիների քանակը 2022 թ. 1.8 միլիոնից 2025 թվականին հասել է 6.9 միլիոնի։

  • Հայտարարագրման վերջնաժամկետը և ՊԵԿ զգուշացումը

    2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 2-ն է: Անկախ չներկայացնելու դեպքում հարկային մարմնի նախալրացված հայտարարագիրն ինքնաշխատ համարվելու է ներկայացված:

  • Ուսուցիչների դրույքաչափի հնարավոր բարձրացում մինչև 300 հազար դրամ

    ԿԳՄՍ նախարարության նախագծով՝ 2027 թվականից սկսած կամավոր ատեստավորում անցած և պահանջներին բավարարող ուսուցիչների համար 2028 թ. հունվարի 1-ից մեկ դրույք ծանրաբեռնվածության վարձատրությունը կսահմանվի 300,000 դրամ։

Միջազգային լուրեր

  • ՖԻՖԱ-ի ռեկորդային եկամուտը 2026-ի Աշխարհի առաջնությունից

    ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած Մունդիալի տոմսերի և հյուրընկալության փաթեթների վաճառքից ՖԻՖԱ-ն վաստակել է մոտ 5 միլիարդ դոլար (գրեթե 5 անգամ գերազանցելով 2022թ. Կատարի ցուցանիշը):

  • Խոշոր հաքերային հարձակում Binance բորսայի վրա

    Binance-ը ենթարկվել է անվտանգության միջադեպի (վնասը՝ շուրջ 6.3 միլիարդ դոլար): Հիմնադիր Չանպեն Չժաոն վստահեցրել է, որ օգտատերերի միջոցներն անվտանգ են, և կորուստները կփոխհատուցվեն պահուստային ֆոնդից։

  • ԱՊՀ բոլոր երկրներում արձանագրվել է ՀՆԱ-ի աճ

    2026 թ. առաջին կիսամյակում ԱՊՀ ընդհանուր ՀՆԱ-ն աճել է 1.6%-ով (ամենաբարձր աճը գրանցվել է Ուզբեկստանում, Տաջիկստանում և Հայաստանում):

  • Բրազիլիայի բանկիրների մեկօրյա 9 մլրդ դոլարի կորուստները

    Նախագահական ընտրություններում ձախ ուժերի հաղթանակից հետո Բրազիլիայի ֆոնդային շուկան փլուզվել է, ինչի հետևանքով երկրի ամենահարուստ բանկիրները մեկ օրում կորցրել են շուրջ 9 միլիարդ դոլար:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը