Լուրեր | 2026/11/03 12:31
2027-ին ԽՍՀՄ ավանդների փոխհատուցում ստացողների շրջանակը կընդլայնվի
2027 թվականին նախատեսվում է ընդլայնել ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստացող քաղաքացիների շրջանակը՝ ցանկում ընդգրկելով մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում (2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ) հայտարարել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։Ինչու է դա կարևոր...

