ABNews

Բոլորը

Բոլոր հոդվածները՝ ըստ ամսաթվի։

Սմարթֆոններից մինչև ԱԲ. Ինչպես է BlackBerry-ն վերափոխվել ծրագրային ապահովման հսկայի

Բրենդներ և շուկա | 2026/09/01 20:00

Սմարթֆոններից մինչև ԱԲ. Ինչպես է BlackBerry-ն վերափոխվել ծրագրային ապահովման հսկայի

Շատերի համար «BlackBerry» բառը մինչ օրս ասոցացվում է ստեղնաշարով այն նրբագեղ հեռախոսների հետ, որոնք սահմանեցին սմարթֆոնների վաղ շրջանը։ Այնուամենայնիվ, այդ երբեմնի ամենուրեք բրենդի հետևում կանգնած ընկերությունը տարիներ է ծախսել՝ վերափոխվելով ծրագրային ապահովման բիզնեսի։ Հիմա ներդրողներն սկսում են ավելի լուրջ ուշադրություն դարձնել այդ փոխակերպմանը։«BlackBerry»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Ջամատեոն...

Եվրոպական ձկնարդյունաբերությունը երաշտի պատճառով միլիոնավոր եվրոների վնասներ է կրում

Լուրեր | 2026/09/01 19:22

Եվրոպական ձկնարդյունաբերությունը երաշտի պատճառով միլիոնավոր եվրոների վնասներ է կրում

Եվրոպայում գրանցված ամենաուժեղ երաշտը հարվածել է ձկնարդյունաբերությանը․ Սերբիայում Դանուբի հունը չորացել է, իսկ ջրի ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը։ Վնասը մի քանի միլիոնավոր եվրոյի է հասնում, ընդ որում՝ կորուստներ են կրում նաև գյուղատնտեսությունն ու էներգետիկան

«Սարդ-մարդը. Նոր օր»-ը համաշխարհային կինովարձույթով առաջ է անցել «Տիտանիկ»-ից

Լուրեր | 2026/09/01 19:20

«Սարդ-մարդը. Նոր օր»-ը համաշխարհային կինովարձույթով առաջ է անցել «Տիտանիկ»-ից

«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում առաջ է անցել «Տիտանիկ»-ից՝ այդ ցուցանիշով մտնելով կինեմատոգրաֆիայի պատմության ամենաշատ եկամուտ ապահոված հինգ ֆիլմերի շարքը

Սեպտեմբերի 1-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/09/01 19:19

Սեպտեմբերի 1-ի բիզնես լուրերը

ՌԴ-ն պատրաստ է քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղու վերականգնումը․ ԱԳ նախարարՌուսաստանցի գործընկերները պատրաստ են քննարկել Հայաստանից դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման հարցերը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա պարզաբանել է, որ խոսքը երկաթուղու վերականգնման նախագծում արվող ներդրումների մասին է։ Միրզոյ...

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները այս շաբաթ կայցելեն ԹՐԻՓՓ երթուղու համար նախատեսվող վայրեր՝ Մեղրիի մոտակայքում

Լուրեր | 2026/09/01 19:16

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները այս շաբաթ կայցելեն ԹՐԻՓՓ երթուղու համար նախատեսվող վայրեր՝ Մեղրիի մոտակայքում

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպվել է համատեղ այց դեպի Սյունիք, որտեղ շարունակվում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» / Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը իրականության վերածելու ուղղությամբ աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ԹՐԻՓՓ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Թիմ Քուքը պաշտոնապես հեռացել է Apple-ի ղեկավարի պաշտոնից

Բրենդներ և շուկա | 2026/09/01 18:02

Թիմ Քուքը պաշտոնապես հեռացել է Apple-ի ղեկավարի պաշտոնից

Apple տեխնոլոգիական հսկայի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից հեռանում է ընկերության ղեկավարի պաշտոնից. գրել է X սոցիալական ցանցում։«Իմ վերջին օրը որպես գլխավոր գործադիր տնօրեն Apple-ի ողջ համայնքին սեր եմ ուղարկում։ Վաղը իմ պաշտոնը կփոխվի, բայց սերը Apple-ի հանդեպ երբեք չի փոխվի։ Շնորհակալ եմ, որ մշտապես ոգեշնչման աղբյուր եք եղել»,- գրել է Քուքը։2025 թվականի նոյեմբ...

Անվստահելի սրիկաներ. Իլոն Մասկը կոշտ քննադատության է ենթարկել Սեմ Ալթմանին և OpenAI-ին

Գործարար կենսակերպ | 2026/09/01 18:00

Անվստահելի սրիկաներ. Իլոն Մասկը կոշտ քննադատության է ենթարկել Սեմ Ալթմանին և OpenAI-ին

SpaceX-ի և X-ի հիմնադիր Իլոն Մասկը կոշտ քննադատության է ենթարկել OpenAI-ի ղեկավարներ Սեմ Ալթմանին և Գրեգ Բրոքմանին՝ նրանց մեղադրելով խաբեության և անօրինական գործողությունների մեջ։«Սրանք բացարձակապես անվստահելի սրիկաներ են, որոնք գողացել են բաց կոդով ոչ առևտրային կազմակերպությունը», – X սոցիալական ցանցում գրել է Մասկը։Սկանդալի պատճառը․ Cursor-ի շուրջ հակամարտությունըՄասկի զայրացած արձագանքի համար ա...

ՌԴ-ում խստացվել են բուժզննության ժամկետները. ի՞նչ պետք է իմանան Ռուսաստան մեկնող ՀՀ քաղաքացիները

Լուրեր | 2026/09/01 17:40

ՌԴ-ում խստացվել են բուժզննության ժամկետները. ի՞նչ պետք է իմանան Ռուսաստան մեկնող ՀՀ քաղաքացիները

Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել օտարերկրյա քաղաքացիների մուտքի և կեցության կանոնների նոր խստացումները: Այսուհետ ոչ աշխատանքային նպատակներով (օրինակ՝ կրթության կամ մասնավոր այցելությունների համար) ՌԴ մեկնող և այնտեղ ավելի քան 90 օր գտնվել նախատեսող օտարերկրացիները պարտավոր են անցնել պարտադիր բուժզննում երկիր մուտք գործելու պահից 30 օրվա ընթացքում: Հարկ է նշել, որ նախկինում այս ընթացակարգ...

Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ

Լուրեր | 2026/09/01 17:14

Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ

Այս տարի դպրոց են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ։ Նրանցից մոտ 33 հազարը օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է առաջին դասարան հաճախելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ ընդգծելով, որ հայտագրման գործընթացը շարունակվում է։«ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը։ Այս ուսումնական տարում առաջին դասարան հաճախողների և հանրակրթական դպրոցներում սովորողների տվյալների ամփո...

Ախուրիկի, Մարգարայի, Երասխի անցակետերի տեխնիկատնտեսական գնահատումն իրականացնելու մրցույթ է հայտարարվել

Լուրեր | 2026/09/01 17:01

Ախուրիկի, Մարգարայի, Երասխի անցակետերի տեխնիկատնտեսական գնահատումն իրականացնելու մրցույթ է հայտարարվել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից հրապարակվել է Ախուրիկի, Մարգարայի, Երասխի նոր սահմանային անցման կետերի և Մարգարայի կամրջի տեխնիկատնտեսական գնահատումն իրականացնելու համար խորհրդատու կազմակերպության ընտրության նպատակով հայտարարված գնման գործընթացի վերաբերյալ հայտարարությունը։Այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ խորհրդատու կազմակերպության ըն...

Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածել

Լուրեր | 2026/09/01 16:55

Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածել

Նոր ուսումնական տարվա մեկնարկի և ուղևորափոխադրումների ու ավտոմոբիլային երթևեկության ինտենսիվության աճի պայմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Հայաստանի Հանրապետության բնակիչներին հիշեցնում է երկաթուղային ենթակառուցվածքում անվտանգության կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին։«Ընդ որում, հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների անվտանգությանը։ Երկաթուղային գծերը խաղեր...

ԱԳՆ-ն վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Լուրեր | 2026/09/01 16:51

ԱԳՆ-ն վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Այսօր ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։

25-օրյա վարժական հավաքները կարևոր դեր ունեն պահեստազորայինների պատրաստության գործում. ՊՆ նախարար

Լուրեր | 2026/09/01 16:48

25-օրյա վարժական հավաքները կարևոր դեր ունեն պահեստազորայինների պատրաստության գործում. ՊՆ նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձել է պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը զինծառայողների պատրաստության և մարտական հմտությունների պահպանման գործում։«25-օրյա վարժական հավաքները կարևոր դեր ունեն պահեստազորայինների պատրաստության գործում»,- գրել է նախարարը:

«TRIPP»-ի գործնականացման աշխատանքները կսկսվեն առաջիկա ամիսներին. վարչապետ

Լուրեր | 2026/09/01 16:41

«TRIPP»-ի գործնականացման աշխատանքները կսկսվեն առաջիկա ամիսներին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը։ Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։Վարչապետ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․«Հարգելի՛ պարոն նախագահող Սադիր Ժապարով,Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար, հարգելի՛ պարոն Գուտերեշ, Ձե՛րդ գեր...