ABNews

Ռուբեն Ռուբինյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

Լուրեր | 2026/09/01 19:18

Ռուբեն Ռուբինյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանը և քաղաքական երկխոսությանն առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվել են Եվրամիության հետ համագործակցության ընդլայնումն ու շարունակական երկխոսությունը։

Ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի ակտիվ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ համագործակցության նշանակությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հարցում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը