Apple տեխնոլոգիական հսկայի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից հեռանում է ընկերության ղեկավարի պաշտոնից. գրել է X սոցիալական ցանցում։
«Իմ վերջին օրը որպես գլխավոր գործադիր տնօրեն Apple-ի ողջ համայնքին սեր եմ ուղարկում։ Վաղը իմ պաշտոնը կփոխվի, բայց սերը Apple-ի հանդեպ երբեք չի փոխվի։ Շնորհակալ եմ, որ մշտապես ոգեշնչման աղբյուր եք եղել»,- գրել է Քուքը։
2025 թվականի նոյեմբերին բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Թիմ Քուքը կարող է 2026 թվականին լքել տեխնոլոգիական հսկայի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ Ընկերության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Քուքը կդառնա Apple-ի տնօրենների խորհրդի գործադիր նախագահ, իսկ ապարատային արտադրանքի մշակման բաժնի ավագ փոխնախագահ Ջոն Թերնուսը սեպտեմբերի 1-ից կդառնա ընկերության նոր գլխավոր գործադիր տնօրեն։
«Փոփոխությունը, որը միաձայն հավանության է արժանացել տնօրենների խորհրդի կողմից, երկարաժամկետ և մանրակրկիտ իրավահաջորդության պլանավորման գործընթացի արդյունք է»,- նշվում էր հայտարարության մեջ։


