ABNews

Ախուրիկի, Մարգարայի, Երասխի անցակետերի տեխնիկատնտեսական գնահատումն իրականացնելու մրցույթ է հայտարարվել

Լուրեր | 2026/09/01 17:01

Ախուրիկի, Մարգարայի, Երասխի անցակետերի տեխնիկատնտեսական գնահատումն իրականացնելու մրցույթ է հայտարարվել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից հրապարակվել է Ախուրիկի, Մարգարայի, Երասխի նոր սահմանային անցման կետերի և Մարգարայի կամրջի տեխնիկատնտեսական գնահատումն իրականացնելու համար խորհրդատու կազմակերպության ընտրության նպատակով հայտարարված գնման գործընթացի վերաբերյալ հայտարարությունը։

Այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ խորհրդատու կազմակերպության ընտրության համար հայտարարված գնման գործընթացի հայտարարությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ «PR 020807 Armenia: FS_Akhurik, Margara, Yeraskh Border Crossing Points & Margara Bridge Crossing» վերնագրի ներքո․ հղումը՝ EBRD | Public Bid Site։

«Տեղեկացնում ենք, որ գնման ամբողջական փաստաթղթերը հասանելի են միայն ՎԶԵԲ էլեկտրոնային գնումների հարթակում գրանցված կազմակերպություններին։ Գրանցման և գնման փաստաթղթերին հասանելիություն ստանալու վերաբերյալ ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ EBRD corporate procurement and consultancy services | We invest in changing lives»:

Գնման գործընթացի հայտարարությունը հրապարակվել է 2026 թվականի օգոստոսի 27-ին, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը