«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել. որ ճանապարհով կանցնի երթուղին
Լուրեր |
Նախիջևանի կողմում կա 180 կիլոմետրոց հատված։
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, և նախագիծը կարող է կյանքի կոչվել առաջիկա 4-5 տարվա ընթացքում՝ ստեղծելով բարձր թողունակությամբ և ավելի ուղիղ կապ թյուրքական աշխարհի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ուրալօղլուն նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է դիտարկել որպես երթուղի, որը կմեծացնի թողունակությունը՝ արևելք-արևմուտք առկա տրանսպորտային կապերին զուգահեռ։
Նա ասել է, որ նախանշված երթուղին կսկսվի Արևելյան Թուրքիայի Կարս քաղաքից, կանցնի Իգդիրով և Դիլուջուով դեպի Ադրբեջանի Նախիջևան, կշարունակվի մոտ 43 կիլոմետր երկարությամբ «Զանգեզուրի միջանցքով» և այնուհետև կմիանա Ադրբեջանի հիմնական տարածքին։
Ուրալօղլուն նշել է, որ ադրբեջանական կողմում աշխատանքները մոտենում են ավարտին, մինչդեռ բուն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, թեև այնտեղ շինարարությունը դեռ չի սկսվել։
«Հավատում եմ, որ աշխատանքները կմեկնարկեն առաջիկա ժամանակահատվածում՝ առանց մեծ հապաղման»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ Նախիջևանի կողմում կա 180 կիլոմետրոց հատված, որի մի մասը կարդիականացվի, իսկ մյուս մասը կկառուցվի նորովի։ Միևնույն ժամանակ, արդեն մեկնարկել և շարունակվում է Թուրքիայի 224 կիլոմետրոց հատվածի շինարարությունը։
«4-5 տարվա ընթացքում կյանքի կոչելով «Զանգեզուրի միջանցքը»՝ մենք, ըստ էության, կկառուցենք բարձր թողունակությամբ և ավելի ուղիղ միջանցք, որը կարող է հասնել թյուրքական աշխարհին»,- նշել է նա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.