Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը կայացվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստում։
Նշվում է, որ մրցաշարը հյուրընկալելու Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտը ճանաչվել է հաղթող։
Հայաստանյան խաղերը նախատեսվում է անցկացնել Երևանում, Վանաձորում և Իջևանում։
Սա կլինի տարածաշրջանի համար կարևոր սպորտային իրադարձություն, որը կարող է խթանել ինչպես ֆուտբոլի զարգացումը, այնպես էլ զբոսաշրջությունը։

