Ֆինանսների նախարարը հանդիպել է ԱՄՀ նոր ներկայացուցչին

Քննարկվել են նաև տնտեսական քաղաքականությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և կառուցվածքային բարեփոխումների ընթացքը։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նատալյա Նովտային։

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է Նովտային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով արդյունավետ համագործակցության վերաբերյալ։

Միևնույն ժամանակ նա շնորհակալություն է հայտնել նախկին ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին՝ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող «Պահուստային ծրագրի» շրջանակում առաջին ամփոփիչ վերանայման հաջող ավարտը։

Քննարկվել են նաև տնտեսական քաղաքականությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և կառուցվածքային բարեփոխումների ընթացքը։

Կողմերը ընդգծել են ԱՄՀ տեխնիկական աջակցության ընդլայնման կարևորությունը և վերահաստատել հետագա համագործակցության պատրաստակամությունը։