Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է բրիտանական HMS Trump սուզանավի զանգը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Թագավորը նշել է, որ այն անձնական նվեր է և խորհրդանշում է երկու երկրների ընդհանուր պատմությունն ու ապագա համագործակցությունը։
«Ուրախ եմ որպես անձնական նվեր ձեզ մատուցել բնօրինակ զանգը, որը կախված է եղել ձեր քաջարի անվանակցի նավախցիկի վրա։ Թող այն վկայություն դառնա մեր երկրի ընդհանուր պատմության և փայլուն ապագայի մասին»,- ասել է Չարլզ III-ը։
Նա նաև կատակել է, որ եթե Թրամփին երբևէ անհրաժեշտ լինի կապ հաստատել Մեծ Բրիտանիայի հետ, բավական կլինի պարզապես զանգահարել։
HMS Trump սուզանավը ջուր է իջեցվել 1944 թվականին և ծառայել է բրիտանական խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմում։
Հիշեցնենք, որ Չարլզ III-ը և թագուհի Կամիլան ապրիլի 27-ին պետական այցով ժամանել են ԱՄՆ։

