ՊԵԿ-ում քննարկվել են մաքսային բարեփոխումների նոր քայլերը
Լուրեր |
Ներկայացվել է ExIm տեղեկատվական հարթակը՝ ընդգծելով դրա հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի հերթական նիստը։
ՊԵԿ-ից հայտնում են, որ քննարկվել են մաքսային համակարգում ընթացող բարեփոխումներն ու նոր նախաձեռնությունները։
Նիստի ընթացքում ներկայացվել են օդանավակայանում ուղևորների հսկողության նոր մոդելի ներդրմանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով ուղեբեռի զննման, ռիսկերի պրոֆիլների և օպերատիվ աշխատանքների համակարգմանը։
Քննարկվել է նաև ռենտգեն պատկերների վերլուծության մոնիթորինգային կենտրոնի ստեղծման ընթացքը, առկա ռեսուրսներն ու գործարկման ժամկետները։
Ներկայացվել է ExIm տեղեկատվական հարթակը՝ ընդգծելով դրա հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։
Օրակարգում ներառված են եղել նաև այլ երկրների հետ տվյալների փոխանակման ընդլայնման, արժեքային բազաների հասանելիության, ինչպես նաև մաքսային պատասխանատվության նորմերի վերանայման հարցերը։
ՊԵԿ նախագահը կարևորել է մաքսային ծառայության ռազմավարական ծրագրերի իրականացումը, ժամկետների պահպանումը և միջազգային փորձի կիրառումը՝ տնտեսվարողների կարգապահության բարձրացման նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հայաստան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը․ ԱԳՆ
2026/04/29/ 12:10 -
ԵՄ-ն հարկային փոփոխություններ է պահանջում Ուկրաինայից՝ ֆինանսավորման դիմաց
2026/04/29/ 12:07 -
MORUQ ECO SOLUTIONS
2026/04/29/ 12:00 -
Չարլզ III-ը Թրամփին նվիրել է HMS Trump սուզանավի զանգը
2026/04/29/ 11:55 -
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Չարլզ III-ի պատվին կազմակերպված ընդունելությանը
2026/04/29/ 11:50 -
Հաշվարկային գործիքից դեպի ռազմավարական ենթակառուցվածք․ ինչու են ստեյբլքոինները կարևոր Հայաստանի համար
2026/04/29/ 11:44 -
ՊԵԿ-ում քննարկվել են մաքսային բարեփոխումների նոր քայլերը
2026/04/29/ 11:42 -
Ֆինանսների նախարարը հանդիպել է ԱՄՀ նոր ներկայացուցչին
2026/04/29/ 11:18 -
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ-ի երիտասարդական ԱԱ 2029-ը
2026/04/29/ 11:13 -
Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել
2026/04/29/ 11:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․