Եվրամիության իշխանությունները Ուկրաինայից պահանջում են իրականացնել հարկային փոփոխություններ, հակառակ դեպքում կարող են խստացնել Կիևին հատկացվող 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման պայմանները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Ուկրաինան պետք է ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) հասցնի 20%-ի այն ընկերությունների համար, որոնք գործում են արտոնյալ համակարգով և ունեն տարեկան ավելի քան 77,4 հազար եվրոյի եկամուտ։
Գործակալության տվյալներով՝ նման փոփոխությունները կարող են լուրջ դժգոհություն առաջացնել ուկրաինական հասարակության շրջանում։

