Սպիտակ տունը Թրամփի «365 հաղթանակների» ցանկում նշել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Լուրեր |
Գործընթացը դիտարկվում է որպես ԱՄՆ միջնորդական և դիվանագիտական ջանքերի արդյունք։
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին տարվա՝ 365 օրերի ընթացքում արձանագրված 365 «հաղթանակների» պաշտոնական ցանկը։
Ցանկի 143-րդ կետում որպես ձեռքբերում նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։ Սպիտակ տան գնահատմամբ՝ այս գործընթացը դիտարկվում է որպես ԱՄՆ միջնորդական և դիվանագիտական ջանքերի արդյունք։
Միաժամանակ, ցանկի 149-րդ կետում նշվում է նաև, որ ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու շրջանակ, որը ներառում է հրադադարի պարտադիր ժամկետների սահմանում և հետպատերազմյան վերականգնման խթանների մեխանիզմներ։
Սպիտակ տան հրապարակման մեջ ընդգծվում է, որ նշված նախաձեռնությունները համարվում են Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական առանցքային ձեռքբերումներից՝ ուղղված գլոբալ անվտանգության ամրապնդմանը և հակամարտությունների քաղաքական կարգավորմանը։
Հրապարակված ցանկը ներառում է ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքին տնտեսական, սոցիալական և անվտանգության ոլորտներին առնչվող նախաձեռնություններ, որոնք Սպիտակ տունը ներկայացնում է որպես ԱՄՆ նախագահի պաշտոնավարման առաջին տարվա հիմնական արդյունքներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/13 22:00
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/13 19:19
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 15-ի կարևոր լուրերը
2026/02/15/ 19:19 -
Փետրվարի 14-ի կարևոր լուրերը
2026/02/14/ 19:19 -
Ով պետք է վճարի հաշիվը առաջին ժամադրության ընթացքում․ վալենտինյան խորհուրդներ
2026/02/14/ 15:57 -
Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում. երեխաների հույսի և հաղթանակների համար | MedTime 12
2026/02/14/ 12:12 -
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
2026/02/13/ 22:00 -
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
2026/02/13/ 19:19 -
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը հասանելի են երկրորդային շուկայում
2026/02/13/ 18:43 -
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
2026/02/13/ 17:09 -
Արգելվել է օտարերկրյա ռադիոյի եւ հեռուստաալիքների կոնտենտը՝ ներքաղաքական կյանքին միջամտության առումով
2026/02/13/ 15:31 -
2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
2026/02/13/ 15:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում