Իդրամն ու IDBank-ը՝ The
Women's Empowerment Principles-ի հետ համագործակցությամբ, առաջիկա հոդվածաշարում պատմելու
են WEP's-ի կարևոր սկզբունքների, դրանց որդեգրման և տարածման մասին։
Տեխնոլոգիական ոլորտում, որտեղ մարդկային կապիտալը ամենաթանկ ռեսուրսն է, ֆիզիկական
և հոգեբանական անվտանգության մշակույթի ձևավորումը դառնում է մրցակցային առավելություն։
Իդրամը և IDBank-ը, ներդնելով փոխադարձ հարգանքի այս մոդելը, փաստում են, որ անվտանգությունն
ու հարգանքը նորարարության հիմնաքարերն են։
Իդրամի և IDBank-ի մոտեցման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ աշխատակիցը պետք
է իրեն պաշտպանված զգա ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն։ Երբ թիմի անդամներն ազատ
են կաշկանդվածությունից և անհանգստությունից, նրանց հիմնական էներգիան կենտրոնանում
է նոր գաղափարների, աճի և զարգացման վրա։
«Այստեղ խրախուսվում է արժանապատիվ աշխատանքը, փոխադարձ հարգանքը և անվտանգությունը
բոլորի համար: Մենք նպատակ ունենք ձևավորելու մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից
իրեն զգում է գնահատված և պաշտպանված։ Քանի որ տաղանդը զարգանում է այնտեղ, որտեղ կա
վստահություն»,- նշում են IDBank-ում և Իդրամում։
Իդրամի և IDBank-ի որդեգրած քաղաքականությունը համահունչ է համաշխարհային լավագույն
միտումներին։ Միջազգային հետազոտությունները փաստում են, որ լարված կամ ոչ բարենպաստ
աշխատանքային միջավայրն ուղղակիորեն հարվածում է բիզնեսի շահութաբերությանը։ Մասնավորապես՝
·
Հարվարդի համալսարանի
հետազոտությունների համաձայն՝ այն կազմակերպություններում, որտեղ աշխատակիցներն իրենց
հարգված և անվտանգ են զգում, նրանց հավատարմությունն աճում է 89%-ով, իսկ աշխատանքից
բավարարվածությունը՝ 1.1 անգամ,
·
Gallup-ի տվյալներով՝
հոգեբանական անվտանգություն ապահովող ընկերություններում աշխատակիցների ներգրավվածությունը
բարձրանում է 27%-ով, իսկ արտադրողականությունը՝ 12%-ով։
Իդրամն ու IDBank-ը խստորեն հետևում են անվտանգության ապահովմանը, և սա է պատճառը,
որ աշխատակիցները մշտապես բերում են նոր գաղափարներ, նպաստում են դրանց իրականացմանը
ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրա սահմաններից։ Ու հենց ապահով միջավայրն է նպաստում
առաջին հերթին աշխատակիցների անհատական, հետո արդեն բիզնեսի ընդհանուր զարգացմանը։
Սա ուղերձ է առ այն, որ արժանապատիվ աշխատանքը, հուզական և մասնագիտական անվտանգությունը
ոչ թե շքեղություն են, այլ ժամանակակից ու հաջողակ բիզնեսի պարտադիր բաղադրիչ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ

