WBD-ի նոր գնորդներ են հայտնվել․ շահավետ այլընտրանք՝ Netflix-ի առաջարկին
Լուրեր |
Netflix-ը հայտարարել էր Warner Bros-ի կինոստուդիան և հոսքային ծառայությունները 72 միլիարդ դոլարով ձեռք բերելու մասին։
Երկուշաբթի օրը Paramount Global-ի և Skydance Media-ի միացված կոնսորցիումը Warner Bros Discovery (WBD) ընկերությունը ձեռք բերելու նոր առաջարկ է ներկայացրել։ Նրանք պատրաստ են WBD-ն ձեռք բերել 108,4 միլիարդ դոլարով։ Առաջարկը նախատեսում է 30 դոլար մեկ սովորական բաժնետոմսի դիմաց և ներառում է Warner Bros Discovery-ի բոլոր ակտիվները, այդ թվում՝ CNN-ը, HBO-ն և մյուս կաբելային ալիքները։
Paramount-ի հայտարարությունում ընդգծվում է, որ իրենց առաջարկը «շատ ավելի շահավետ այլընտրանք է» Netflix-ի հետ ավելի վաղ հայտարարված գործարքի համեմատ, քանի որ այն ապահովում է զգալիորեն բարձր գին բաժնետերերի համար և մեծացնում է կարգավորիչ մարմինների կողմից հաստատում ստանալու հավանականությունը։
ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ գործարքի ֆինանսավորմանը մասնակցողներից մեկը նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշներն է։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Netflix-ը հայտարարել էր Warner Bros-ի կինոստուդիան և հոսքային ծառայությունները 72 միլիարդ դոլարով ձեռք բերելու մասին։ Ակնկալվում էր, որ այդ համաձայնությունը կավարտվի 2026 թվականի երրորդ եռամսյակում՝ WBD Discovery Global ստորաբաժանումը առանձին հանրային ընկերություն դարձնելուց հետո։
Նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել էր Netflix-ի առաջարկը՝ ասելով, որ այն «կարող է խնդիրներ ունենալ» կարգավորիչների հետ՝ շուկայում հնարավոր գերիշխանության վտանգի պատճառով։
Երկուշաբթի CNBC-ին տված հարցազրույցում Paramount-ի սեփականատեր Դևիդ Էլիսոնը ներկայացրել է իրենց առաջարկի առավելությունները մեդիաարդյունաբերության համար՝ շեշտելով, որ Warner Bros Discovery-ի վաճառքը Netflix-ին կարող է չափազանց մեծ ազդեցություն անցնել մեկ ընկերության ձեռքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Սեմ Ալթմանը ընդունում է, որ արհեստական բանականությունը խախտում է կապիտալիզմի հիմքերը
2026/03/16/ 13:23 -
ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնում փորձաքննությունների արտադրողականությունն աճել է 63,4%-ով
2026/03/16/ 13:17 -
2018-ի համեմատ սպորտի ֆինանսավորումը քառապատկվել է՝ հասնելով ավելի քան 15 մլրդ դրամի
2026/03/16/ 12:59 -
Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը MITT 2026 ցուցահանդեսում
2026/03/16/ 12:54 -
Ռուբեն Վարդանյանի փորձը՝ հրապարակային դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, ընդհատվել է
2026/03/16/ 12:37 -
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ է
2026/03/16/ 12:23 -
Ռեզա Փահլավին ներկայացրել է «անցումային Իրանի» հինգ տնտեսական նպատակները
2026/03/16/ 12:15 -
Իրանում ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 54 500 բնակարան է ոչնչացվել
2026/03/16/ 11:56 -
Փետրվարին ստացված տվյալներով օդի որակը լավ վիճակում է
2026/03/16/ 11:55 -
Օսկարի իրական արժեքը. ինչպես է մրցանակաբաշխությունը փոխում ֆիլմերի և ստուդիաների եկամուտները
2026/03/16/ 11:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին