ABNews

Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը MITT 2026 ցուցահանդեսում

Լուրեր | 2026/03/16 08:54

Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը MITT 2026 ցուցահանդեսում

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։

Ավարտվել է MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները։

Ցուցահանդեսի ընթացքում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և ոլորտային ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես, հանդիպումներ են կայացել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության և հատուկ նախագծերի վարչության պետ Նիկիտա Կոնդրատևի, վարչության պետի տեղակալ Իգոր Մաքսիմովի, ինչպես նաև Մոսկվայի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Եվգենի Կոզլովի հետ։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին, ոլորտում արձանագրված վերջին զարգացումներին, ինչպես նաև կարևորվել է պետական և մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնումը։

Զբոսաշրջության կոմիտեից նշում են, որ MITT 2026 ցուցահանդեսը ևս մեկ կարևոր հարթակ էր՝ Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն միջազգային հարթակում ներկայացնելու համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը