Փետրվարին ստացված տվյալներով օդի որակը լավ վիճակում է
Լուրեր |
Երևանի քաղաքապետարանը հրապարակում է բաց տվյալներ օդի որակի վերաբերյալ և ներկայացնում է կանխատեսումներ՝ առաջիկա օրերի և շաբաթվա համար։
Երևանում նոյեմբերին արձանագրված օդի աղտոտման բարձր մակարդակն այլևս չի դիտվում։ Այս մասին մարտի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերից մարտ ամիսներին օդի որակը մեծամասամբ պայմանավորված է մթնոլորտային շերտի, այսպես կոչված, «մթնոլորտային առաստաղի» բարձրությամբ, որը տվյալ ժամանակահատվածում նվազում է մոտ 1,200 մետրից մինչև 80-100 մետր։
«Փաստացի բոլոր աղտոտումները, որոնք առկա են եղել 1,200 մետրի վրա, խտանում են 80-100 մետրի վրա։ Սա տեղի է ունենում ոչ միայն Երևանում, այլ ամբողջ Արարատյան դաշտավայրում՝ Վեդիում, Արտաշատում, ինչպես նաև Թուրքիայի տարածքներում և պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով»,- նշել է քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ տաք եղանակների սկսվելուց հետո մթնոլորտային շերտը բարձրանում է մինչև 2,000 մետր, ինչի արդյունքում աղտոտման խտացման երևույթը նվազում է։
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը հրապարակում է բաց տվյալներ օդի որակի վերաբերյալ և ներկայացնում է կանխատեսումներ՝ առաջիկա օրերի և շաբաթվա համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձ
2026/04/22/ 12:39 -
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները փոփոխվել են․ որքան կկազմի վճարը
2026/04/22/ 12:24 -
BRAND: GAGAT
2026/04/22/ 12:10 -
Meta-ն աշխատակիցների համակարգիչներում տեղադրում է գործողությունները հետևող ծրագիր
2026/04/22/ 11:31 -
ԵՄ 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցներին
2026/04/22/ 11:28 -
ԱՄՆ ՊՆ–ն խնդրել է 11.7 միլիարդ դոլար՝ «Չինաստանը զսպելու համար»
2026/04/22/ 11:25 -
2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ
2026/04/22/ 11:23 -
«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
2026/04/22/ 11:19 -
ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
2026/04/22/ 11:18 -
Հայաստանը նոր փուլում է կրիպտոթրեյդինգի զարգացման ճանապարհին․ ինչպես են ԱԲ գործակալները փոխում ներդրումային ռազմավարությունները
2026/04/22/ 11:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․