Ռուբեն Վարդանյանի փորձը՝ հրապարակային դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, ընդհատվել է
Լուրեր |
Զանգը, ըստ հայտարարության, ադրբեջանական կողմից ընդհատվել է՝ հնարավորություն չտալով ավարտել խոսքը։
Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, սակայն զանգը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել Վարդանյանի ընտանիքը։
Ըստ հայտարարության՝ վերջին 10 օրերին օմբուդսմենի հետ կապ հաստատելու փորձերը՝ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով, արդյունք չեն տվել, ինչի պատճառով Վարդանյանը ստիպված է եղել դիմել հրապարակային ձևաչափով։
Ընտանիքի փոխանցմամբ՝ դատավարությունները ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն ո՛չ Ռուբեն Վարդանյանը, ո՛չ էլ, իրենց տեղեկություններով, մյուս հայ բանտարկյալները դեռևս չեն ստացել իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը՝ որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն։ Նշվում է, որ նրանք չեն տեղեկացվել նաև դատապարտման հոդվածների և հնարավոր տեղափոխման մասին։
Հայտարարությունում ընդգծվում է մտահոգությունը գերիների կացության վերաբերյալ արժանահավատ տեղեկությունների բացակայության, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների սահմանափակման վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը երկրից։
Ընտանիքը նաև հայտնում է, որ հրապարակում է Սաբինա Ալիևային ուղղված Վարդանյանի դիմումի ձայնագրությունը, որը նա չի հասցրել ավարտել հեռախոսազրույցի ընդհատման պատճառով։
Հեռախոսազրույցի ընթացքում Վարդանյանը նշել է, որ մեկ ամիս է՝ չի ստացել դատավճիռը և չի տեղեկացվել, թե ինչ հոդվածներով է դատապարտվել։ Նա օմբուդսմենից հանդիպում է խնդրել՝ իրավիճակը քննարկելու նպատակով։
Զանգը, ըստ հայտարարության, ադրբեջանական կողմից ընդհատվել է՝ հնարավորություն չտալով ավարտել խոսքը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Անն Հեթուեյը PEOPLE-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը
2026/04/22/ 12:50 -
Իրանը հերքում է Ադրբեջանում Իսրայելի դեմ գործողությունների պատրաստման մասին պնդումները
2026/04/22/ 12:41 -
Ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձ
2026/04/22/ 12:39 -
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները փոփոխվել են․ որքան կկազմի վճարը
2026/04/22/ 12:24 -
BRAND: GAGAT
2026/04/22/ 12:10 -
Meta-ն աշխատակիցների համակարգիչներում տեղադրում է գործողությունները հետևող ծրագիր
2026/04/22/ 11:31 -
ԵՄ 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցներին
2026/04/22/ 11:28 -
ԱՄՆ ՊՆ–ն խնդրել է 11.7 միլիարդ դոլար՝ «Չինաստանը զսպելու համար»
2026/04/22/ 11:25 -
2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ
2026/04/22/ 11:23 -
«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
2026/04/22/ 11:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․