Թրամփը ռուս-ուկրաինական կարգավորման շարունակումը կապել է Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների գործարքի հետ
Լուրեր |
Համաձայնագիրը վերաբերում է հազվագյուտ հողային մետաղների ոլորտին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների հետ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ կնքված գործարքը պայման է եղել Վաշինգտոնի կողմից ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու համար։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ հայտնում է «Արմենպրես»-ը։
Թրամփի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն ընդհանուր առմամբ էական ազդեցություն չունի ԱՄՆ-ի վրա, սակայն Վաշինգտոնը շահագրգռված է արյունահեղության դադարեցմամբ։ Նա նշել է, որ նախկին վարչակազմը Կիևին տրամադրել է շուրջ 350 միլիարդ դոլար, իսկ իր ղեկավարության ընթացքում այդ գումարի «վերադարձը» ապահովվել է Ուկրաինայի հետ կնքված տնտեսական գործարքի միջոցով։
ԱՄՆ նախագահի հայտարարությամբ՝ համաձայնագիրը վերաբերում է հազվագյուտ հողային մետաղների ոլորտին և ներկայացվել է որպես փոխհատուցման մեխանիզմ՝ ԱՄՆ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության դիմաց։
2025 թվականի մայիսի 1-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրապարակել է ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ ստորագրված փաստաթղթի ամբողջական տեքստը։ Գործարքը քննադատության է արժանացել մի շարք ուկրաինական լրատվամիջոցների և Գերագույն ռադայի պատգամավորների կողմից, որոնք այն գնահատել են որպես տնտեսական ինքնիշխանության սահմանափակում և անվտանգության երաշխիքների բացակայություն։
Չնայած այդ քննադատությանը՝ Ուկրաինայի Գերագույն ռադան մայիսի 8-ին վավերացրել է համաձայնագիրը, իսկ մայիսի 12-ին այն հաստատել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Գործարքի շրջանակում Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն հայտնել է, որ նոր լիցենզիաներով շահագործվող տարածքներից օգտակար հանածոների արդյունահանման եկամուտների 50%-ը կուղղվի ԱՄՆ-Ուկրաինա երկկողմ ներդրումային հիմնադրամին։ Նրա խոսքով՝ հիմնադրամի կառավարման գործում կողմերը կունենան հավասար ձայներ, իսկ գործունեության առաջին 10 տարիների ընթացքում ստացված եկամուտները կվերաներդրվեն Ուկրաինայում՝ հանքարդյունաբերության, վերամշակման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
2025-ին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5.7 մլն ուղևոր
2026/03/18/ 16:15 -
Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. վարչապետը՝ արցախցիների մասին
2026/03/18/ 16:13 -
Հայ-իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան. ՊԵԿ նախագահ
2026/03/18/ 16:11 -
Գործազրկության մակարդակը Հայաստանում․ ինչու չի ստացվում աշխատանք գտնել
2026/03/18/ 15:52 -
Իրանի հետ պատերազմը և նավթի գների աճը սպառնում են Թրամփի ժողովրդականությանը․ The Guardian
2026/03/18/ 14:36 -
Սեմ Ալթմանը՝ «ֆաշի՞ստ»․ սկանդալ Vanity Fair երեկույթում
2026/03/18/ 14:33 -
Ունենք դրական տեղաշարժ. առողջապահության նախարարը՝ բռնnւթյան ենթարկված 1 տարեկան երեխայի մասին
2026/03/18/ 14:28 -
Միքայել սրբազանի տնային կալանքը դատարանը պահպանեց
2026/03/18/ 14:25 -
Ընկերություն կա եվրոպական բենզինի տակ ադրբեջանական է վաճառում․ էկոնոմիկայի նախարար
2026/03/18/ 13:34 -
2025-ին Հայաստանում կառուցվել և նորոգվել է 504.5 կմ ճանապարհ
2026/03/18/ 13:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․