Գործազրկության մակարդակը Հայաստանում․ ինչու չի ստացվում աշխատանք գտնել
Լուրեր |
Կառավարությունը նպատակ ունի գործազրկության մակարդակը նվազեցնել մինչև 10%-ից պակաս։
Հայաստանում գործազրկության մակարդակը 2025 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 11.8%՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 13.3%-ի համեմատ։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ցուցանիշի նվազումը տեղի է ունենում զբաղվածության քաղաքականության վերանայման և աշխատաշուկայի ակտիվացման պայմաններում։
Կառավարությունը 2024 թվականի դեկտեմբերին հաստատել է զբաղվածության 2025–2031 թվականների ռազմավարությունը, որի հիմնական նպատակը գործազրկության մակարդակի նվազեցումն է։
Ռազմավարության շրջանակում արձանագրվել է, որ աշխատունակ բնակչության մի հատված չունի ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ, ինչը սահմանափակում է նրանց ներգրավվածությունը աշխատաշուկայում։
Թիրախային խմբեր են հանդիսանում մարզային քաղաքների բնակիչները, չսովորող և չաշխատող երիտասարդները, 30–39 տարեկան կանայք, ինչպես նաև սոցիալական նպաստառուները։
Կառավարությունը նպատակ ունի գործազրկության մակարդակը նվազեցնել մինչև 10%-ից պակաս։
Տվյալները ցույց են տալիս, որ գործազրկության նվազումը պայմանավորված է ինչպես տնտեսական ակտիվությամբ, այնպես էլ զբաղվածության քաղաքականության ուղղվածությամբ՝ աշխատուժի հմտությունների համապատասխանեցմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 11:18
ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
Այդ միջոցները գոյացել էին իրաքյան նավթի վաճառքից:
-
2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ
2026/04/22/ 11:23 -
«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
2026/04/22/ 11:19 -
ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
2026/04/22/ 11:18 -
Հայաստանը նոր փուլում է կրիպտոթրեյդինգի զարգացման ճանապարհին․ ինչպես են ԱԲ գործակալները փոխում ներդրումային ռազմավարությունները
2026/04/22/ 11:16 -
Mercedes-ը կարող է հրաժարվել C-Class ունիվերսալից՝ էլեկտրական տարբերակում
2026/04/22/ 11:07 -
Հայաստանը բարելավել է դիրքը տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում
2026/04/22/ 10:27 -
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․