Նրա խոսքով՝ արձանագրվել է դեպք, երբ շուկայում վաճառվող բենզինը ներկայացվել է որպես եվրոպական, սակայն փաստացի ձեռք է բերվել Ադրբեջանից։
Նախարարը նշել է, որ նման դեպքերում տնտեսվարողը պետք է կամ հրաժարվի վաճառքից, կամ հստակ նշի ապրանքի իրական ծագումը։
Պապոյանի խոսքով՝ նախարարության դիրքորոշումը հիմնված է սպառողների իրավունքների պաշտպանության վրա, մասնավորապես՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորության ապահովման տեսանկյունից։
Նա նաև նշել է, որ բենզինի որակի վերաբերյալ պաշտոնական բողոքներ չեն ստացվել, իսկ ներկրվող վառելիքը անցնում է համապատասխան փորձաքննություն։
Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ նախարարը ընդգծել է, որ վերջին երկու տարիներին զինվորների կորուստներ չեն արձանագրվել և այդ միտումը պետք է պահպանվի։
Նրա խոսքով՝ տնտեսական և անվտանգային որոշումները դիտարկվում են նաև մարդկային կորուստների նվազեցման համատեքստում։

