Թրամփի նոր վարչակազմի առաջին տարում ԱՄՆ–Ռուսաստան առևտուրը աճել է գրեթե 24%-ով՝ հասնելով 3.9 մլրդ դոլար
Լուրեր |
Տասը ամսվա ընթացքում Միացյալ Նահանգները Ռուսաստանից առավել մեծ ծավալներով ներմուծել է բժշկական գործիքներ։
Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի առաջին տարվա ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը զգալի աճ է արձանագրել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 3.9 միլիարդ դոլարի։
Համեմատության համար նշվում է, որ Ջո Բայդենի նախագահության ընթացքում՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածում, առևտրաշրջանառությունը կազմել է 3.2 միլիարդ դոլար։ Այսպիսով, տարեկան աճը կազմել է 23.9 տոկոս։
Տասը ամսվա ընթացքում Միացյալ Նահանգները Ռուսաստանից առավել մեծ ծավալներով ներմուծել է բժշկական գործիքներ՝ 53.9 միլիոն դոլարի չափով։ Դրանց հաջորդել են տարբեր սոուսներն ու օշարակները՝ 34.9 միլիոն դոլար, ինչպես նաև քիմիական անալիզի սարքավորումները՝ 33.8 միլիոն դոլարով։
Ռուսական շուկայում բարձր պահանջարկ են ունեցել նաև ամերիկյան դեղամիջոցները՝ 27.9 միլիոն դոլար, և ռենտգենյան սարքավորումները՝ 23.6 միլիոն դոլարի չափով։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը էականորեն ավելացրել է դեպի ԱՄՆ արտահանումը։ Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ազոտական պարարտանյութերի արտահանումը կրկնապատկվել է՝ հասնելով տարեկան 1.1 միլիարդ դոլարի։ Պլատինը դարձել է ռուսական արտահանման երկրորդ խոշորագույն ապրանքը ԱՄՆ շուկայում՝ 732.9 միլիոն դոլարի չափով, իսկ կալիումական պարարտանյութերը՝ երրորդը՝ 266.5 միլիոն դոլար։
Բացի այդ, Ռուսաստանը ԱՄՆ է արտահանել գազային տուրբիններ՝ 80.7 միլիոն դոլարի, ինչպես նաև ֆաներա՝ 61.1 միլիոն դոլարի չափով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Զգուշացե‘ք հեռախոսազանգերից․ զեղծարարները նոր խարդախ սխեմա են կիրառում
2026/03/13/ 14:16 -
433 հայ մասնագետ է վերապատրաստվել ITEC ծրագրով․ Հայաստան–Հնդկաստան համագործակցությունը շարունակվում է
2026/03/13/ 13:36 -
Մատակարարումից վճարում՝ 1 սքանավորմամբ․ IDDistributor
2026/03/13/ 12:54 -
Վրաստանից մեքենա գնելը կարող է թանկանալ․ինչ ազդեցություն կունենա նոր որոշումը՝ հայ վարորդների համար
2026/03/13/ 12:29 -
Հարվածներ՝ Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
2026/03/13/ 12:26 -
Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները. հանդիպում ՊԵԿ-ում
2026/03/13/ 12:12 -
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին
2026/03/13/ 12:08 -
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 11.000 դոլար կաշառք ստանալու մեջ
2026/03/13/ 12:01 -
Սահարայի ավազները սպիտակել են
2026/03/13/ 11:50 -
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
2026/03/13/ 11:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին