433 հայ մասնագետ է վերապատրաստվել ITEC ծրագրով․ Հայաստան–Հնդկաստան համագործակցությունը շարունակվում է
Լուրեր |
Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հնդկաստանի Հանրապետության հետ ձևավորված բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան մասնակցել են Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրին նվիրված միջոցառմանը։
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ITEC ծրագրի շրջանավարտներին՝ ընդգծելով, որ նրանք իրենց գիտելիքով և փորձով նպաստում են ՀՀ տարբեր ոլորտների զարգացմանը։
«Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հնդկաստանի Հանրապետության հետ ձևավորված բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները։ ITEC ծրագիրը համագործակցության կարևոր ուղղություններից է, որը տարիների ընթացքում դարձել է մասնագիտական կարողությունների զարգացման արդյունավետ հարթակ»,- նշել է նա։
Փոխնախարարը կարևորել է նաև այն փաստը, որ նույնիսկ Covid-19 համավարակի ընթացքում ծրագիրը շարունակել է գործել՝ թվային հարթակների միջոցով ապահովելով առցանց դասընթացներ հազարավոր մասնագետների համար։
ՀՀ քաղաքացիները ITEC ծրագրին մասնակցում են 1999 թվականից։ Այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 433 մասնագետ՝ պետական կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներից։
2025–2026 թվականներին ծրագրին մասնակցել է 39, իսկ 2024–2025 թվականներին՝ 38 հայ մասնագետ։
ITEC ծրագրի շրջանակում Հնդկաստանը աշխարհի տարբեր երկրներից մասնագետներին տրամադրում է կարողությունների զարգացման դասընթացներ և կրթաթոշակներ՝ նպաստելով ինչպես մասնագիտական զարգացմանը, այնպես էլ մշակութային փոխճանաչողությանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Իրանը հերքում է Ադրբեջանում Իսրայելի դեմ գործողությունների պատրաստման մասին պնդումները
2026/04/22/ 12:41 -
Ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձ
2026/04/22/ 12:39 -
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները փոփոխվել են․ որքան կկազմի վճարը
2026/04/22/ 12:24 -
BRAND: GAGAT
2026/04/22/ 12:10 -
Meta-ն աշխատակիցների համակարգիչներում տեղադրում է գործողությունները հետևող ծրագիր
2026/04/22/ 11:31 -
ԵՄ 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցներին
2026/04/22/ 11:28 -
ԱՄՆ ՊՆ–ն խնդրել է 11.7 միլիարդ դոլար՝ «Չինաստանը զսպելու համար»
2026/04/22/ 11:25 -
2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ
2026/04/22/ 11:23 -
«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
2026/04/22/ 11:19 -
ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
2026/04/22/ 11:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․