ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնությունից օգտվելու նոր ցանկը
Լուրեր |
Նախքան դիմումը ներկայացնելը խորհուրդ է տրվում ստուգել տրամադրվող տվյալների ճշգրտությունը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2-րդ կետի համաձայն՝ Կոմիտեի կողմից 2026 թվականի հունվարի 9-ին հրապարակված 636 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցներից 575-ի մասով սահմանված ժամկետում ներկայացվել են դիմումներ՝ վճարված մաքսատուրքի գումարը հետ ստանալու համար։ Մնացած 61 տրանսպորտային միջոցների գծով դիմումներ չեն ներկայացվել։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նույն որոշման 2.4-րդ կետի հիման վրա ՊԵԿ-ը, ժամանակագրական հաջորդականության սկզբունքով (սկսած 637-րդ համարից), հրապարակել է այն 61 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ցանկը, որոնց հայտարարատուները ստանում են հնարավորություն օգտվելու սակագնային արտոնությունից։
Խոսքը վերաբերում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծմանը։ Արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի փոփոխում։
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հրապարակված ցանկում ընդգրկված տրանսպորտային միջոցների հայտարարատուները մաքսատուրքի գումարը հետ ստանալու նպատակով պետք է մինչև 2026 թվականի մարտի 31-ը ներառյալ դիմեն Մաքսային մարմին։ Դիմումները պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ սահմանված ձևաչափով։
Միաժամանակ նշվում է, որ դիմումները պետք է ներկայացվեն տվյալ տրանսպորտային միջոցների հայտարարատու հանդիսացած սուբյեկտների կողմից, իսկ դիմումում նշված բանկային հաշվեհամարը պետք է պատկանի հենց հայտարարատուին։ Նախքան դիմումը ներկայացնելը խորհուրդ է տրվում ստուգել տրամադրվող տվյալների ճշգրտությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 10-ի կարևոր լուրերը
2026/02/10/ 19:19 -
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2026/02/10/ 17:41 -
Բաց սահմաններ, թվայնացված մաքսային համակարգ, ստվերի կրճատում և ռեկորդային հարկային եկամուտներ․կարևոր շեշտադրումներ՝ ՊԵԿ նախագահի ասուլիսից
2026/02/10/ 17:31 -
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
2026/02/10/ 16:20 -
Շքեղության նոր մակարդակ․ 125,000 դոլարով հնարավոր է պտտվել աշխարհի շուրջ 22 օրում
2026/02/10/ 15:17 -
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը․ նոր սահմանափակումներ
2026/02/10/ 14:12 -
Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը
2026/02/10/ 12:58 -
«Ռոսատոմ»-ը հայտարարել է Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին
2026/02/10/ 12:47 -
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2026/02/10/ 12:26 -
Transparency International-ը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները
2026/02/10/ 12:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.