Կենսաթոշակները կավելանան 10-14 հազար դրամով. որ խմբերի թոշակները որքանով կբարձրանան
Լուրեր |
Աշխատանքային կենսաթոշակները կավելանան առնվազն 10,000 դրամով։
Հայաստանում ապրիլի 1-ից կգործարկվեն կենսաթոշակային համակարգի երկու փոփոխություններ՝ կենսաթոշակների բարձրացում և վճարումների անցում ամբողջությամբ անկանխիկ ձևաչափի։ Այս մասին հայտնել է ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը։
Աշխատանքային կենսաթոշակները կավելանան առնվազն 10,000 դրամով՝ անկախ ստաժից։ Բարձրացումը պայմանավորված է հիմնական և նվազագույն կենսաթոշակների չափերի վերանայմամբ։
Առանձին խմբերի համար նախատեսված են տարբերակված աճեր։ Խորը աստիճանի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը կավելանա 14,000 դրամով, ծանր աստիճանի դեպքում՝ 12,000 դրամով։
Երկկողմանի ծնողազուրկ երեխաների կերակրողին կորցնելու կենսաթոշակները կավելանան 50,000 դրամով։
Զինվորական կենսաթոշակների աճը միջինում կկազմի շուրջ 8,500 դրամ՝ կախված նախկին զբաղեցրած պաշտոնից։ Պարտադիր ծառայության դեպքում նախատեսվում է 10,000 դրամ աճ, իսկ հաշմանդամության խմբերի դեպքում՝ մինչև 14,000 դրամ։
Ընդհանուր առմամբ, համակարգը ընդգրկում է շուրջ 502,000 կենսաթոշակառու։ Նրանցից մոտ 460,000-ը կստանան 10,000 դրամ ավելացում, շուրջ 37,000-ը՝ 12,000 դրամ, իսկ 5-6 հազար շահառուներ՝ 14,000 դրամ։
Բացի այդ, շուրջ 124,000 շահառուների համար կբարձրանան նաև սոցիալական նպաստները՝ 10,000 դրամով։
Նոր կարգավորումներով նախատեսվում է նաև կենսաթոշակների վճարումը իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով։
Նախարարության ներկայացմամբ՝ սահմանված կենսաթոշակների չափերը կարող են հետագայում ավելանալ, սակայն չեն կարող նվազել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 11:18
ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
Այդ միջոցները գոյացել էին իրաքյան նավթի վաճառքից:
Լուրեր | 2026/04/21 20:00
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
2026/04/22/ 11:19 -
ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
2026/04/22/ 11:18 -
Հայաստանը նոր փուլում է կրիպտոթրեյդինգի զարգացման ճանապարհին․ ինչպես են ԱԲ գործակալները փոխում ներդրումային ռազմավարությունները
2026/04/22/ 11:16 -
Mercedes-ը կարող է հրաժարվել C-Class ունիվերսալից՝ էլեկտրական տարբերակում
2026/04/22/ 11:07 -
Հայաստանը բարելավել է դիրքը տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում
2026/04/22/ 10:27 -
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․