Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
Լուրեր |
Հայտնի են Junius ֆինանսական գրագիտության երկրորդ՝ նոյեմբեր ամսվա մրցույթի արդյունքները։
3-8-րդ դասարանների 9 աշակերտ, որոնք ըստ արդյունքների զբաղեցրել են իրենց տարիքային խմբերում 1-3-րդ հորիզոնականները, Իդրամին հյուր էին եկել պատմելու իրենց տպավորությունների, Junius-ի միջոցով սովորած ֆինանսական գիտելիքների մասին, և իհարկե, ստանալու իրենց մրցանակները։
Արդեն պատմել ենք, որ Idram Junior հավելվածում Junius խաղը հայտնվել է դեռ անցած տարի։ 2025-2026 ուսումնական տարում խաղը վերածվել է մրցաշարի, որի ընթացքում յուրաքանչյուր մրցույթի հաղթողները կարող են ստանալ արժեքավոր նվերներ Idram Junior-ից։ Ի դեպ, մրցաշարը շարունակվելու է ողջ ուսումնական տարվա ընթացքում և նպատակ ունի խաղի միջոցով դպրոցականների շրջանում խրախուսել ֆինանսական գրագիտությունը։

«Շատ ոգևորիչ է տեսնել, թե որքան ակտիվ են երեխաները խաղում, սովորում և մասնակցում մրցույթին։ Ավելին՝ նախորդ փուլերում հաղթած երեխաներից շատերը կրկին ունեցել են բարձր արդյունքներ, ինչը խոսում է Junius-ի արդյունավետության և երեխաների իրական հետաքրքրվածության մասին։ Միևնույն ժամանակ, մեզ համար կարևոր է, որ հնարավորինս շատ երեխաներ ունենան հաղթելու և մրցանակ ստանալու հնարավորություն։

Այդ պատճառով որոշում ենք կայացրել փոքրիկ կարգավորում մտցնել մեր խաղի կանոնների մեջ, ըստ որի՝ մեկ անգամ հաղթող ճանաչված աշակերտը հաջորդող երեք ամիսների ընթացքում առաջին երեք հորիզոնականում հայտնվելու դեպքում կստանան ոչ թե գլխավոր մրացանակաները, այլ խրախուսական նվերներ, իսկ եռյակը կհամալրվի հաջորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներով։», - նշեց Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Հիշեցնում ենք, որ Junius մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի՝ 3-8-րդ դասարանի բոլոր աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար պետք է անցնել խաղի 50 մրցափուլերը հնարավորինս արագ և կուտակել առավելագույն միավորներ։ Ի դեպ, մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնք ծնողի կողմից նույնականացված են որպես Idram Junior օգտատերեր, ինչպես նաև պատասխանել են հենց իրենց տարիքին համապատասխան հարցաշարի հարցերին։ Ճիշտ տարիքային խումբը պետք է ընտրել կարգավորումներ բաժնից։
Նշենք, որ Junius ֆինանսական գրագիտության երրորդ՝ դեկտեմբեր ամսվա մրցույթն արդեն ընթացքի մեջ է և ավարտվելու է հունվարի 15-ին։

Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
433 հայ մասնագետ է վերապատրաստվել ITEC ծրագրով․ Հայաստան–Հնդկաստան համագործակցությունը շարունակվում է
2026/03/13/ 13:36 -
Մատակարարումից վճարում՝ 1 սքանավորմամբ․ IDDistributor
2026/03/13/ 12:54 -
Վրաստանից մեքենա գնելը կարող է թանկանալ․ինչ ազդեցություն կունենա նոր որոշումը՝ հայ վարորդների համար
2026/03/13/ 12:29 -
Հարվածներ՝ Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
2026/03/13/ 12:26 -
Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները. հանդիպում ՊԵԿ-ում
2026/03/13/ 12:12 -
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին
2026/03/13/ 12:08 -
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 11.000 դոլար կաշառք ստանալու մեջ
2026/03/13/ 12:01 -
Սահարայի ավազները սպիտակել են
2026/03/13/ 11:50 -
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
2026/03/13/ 11:48 -
ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ԵՀ հանձնակատար
2026/03/13/ 11:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին