Հունվարի 28-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ հայ գործարարներն արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից։
2025 թ.-ի 3-րդ եռամսյակում ՀՀ-ում թողարկվել է 2,721,656 բանկային քարտ
2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում թողարկվել է 2,721,656 բանկային քարտ։ Դրանցից 1,066,149-ը՝ MasterCard, 770,302-ը՝ Arca, 530,947-ը՝ Visa, իսկ 354,258-ը՝ այլ քարտեր։ Տվյալները ներկայացրել է ՀՀ ԿԲ-ն։
Պետությունը կոնյակ արտադրողներին արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրի
Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կոնյակ արտադրող տնտեսվարողների աջակցության ծրագիրը։ Նախագծով նախատեսվում է 200-ից մինչև 1500 մլն դրամ արտոնյալ վարկերի տրամադրում՝ աշխատավարձերի, հարկերի և պարտադիր վճարումների կատարման նպատակով։
ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է արհեստական բանականության կիրառման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան՝ ուղղված արհեստական բանականության կիրառման ոլորտում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանությանն ու միջազգային համագործակցության խորացմանը։
2025թ.-ի հունվար-նոյեմբերին ՀՀ բանկային համակարգում մուտքերը կազմել են 10.75 տրիլիոն դրամ
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ բանկային համակարգում դրամարկղային մուտքերը նվազել են 1.4%-ով և կազմել 10.75 տրիլիոն դրամ, իսկ ելքերը՝ 10.77 տրիլիոն դրամ՝ ևս 1.4% նվազումով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Ղազախստանը կորցրել է 3.8 մլն տոննա նավթ
Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի դեմ գրոհների հետևանքով Ղազախստանը կորցրել է 3.8 մլն տոննա նավթ։ Նշված երթուղին հանդիսանում է ղազախական նավթի հիմնական արտահանման ուղին։
Ռիալի փոխարժեքն Իրանում բողոքների ֆոնին հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Իրանական ռիալը բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին հասել է պատմական նվազագույն արժեքի։ Տարիների ընթացքում արժեզրկումը պայմանավորված է պատժամիջոցներով և տնտեսական խնդիրներով։
ԱՄՆ-ը կարող է բախվել մասնակի շաթդաունի արդեն այս շաբաթվա վերջին
ԱՄՆ-ում առկա է մասնակի շաթդաունի վտանգ՝ պայմանավորված դաշնային բյուջեի շուրջ Կոնգրեսում շարունակվող տարաձայնություններով, մասնավորապես՝ ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման հարցում։
Մեքսիկան դադարեցրել է Կուբա նավթի մատակարարումները
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է Կուբա նավթի մատակարարումների ժամանակավոր դադարեցման մասին՝ շեշտելով, որ որոշումը ինքնիշխան է և չի կայացվել արտաքին ճնշման ներքո։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31 -
Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը մինչ այժմ Իրանի դեմ պատերազմի վրա
2026/03/06/ 16:33 -
Քննարկվել է հայ-ղազախական առևտրի և ներդրումների ընդլայնումը
2026/03/06/ 16:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․