Մշակութային արժեքների արտահանում, իմունականխարգելման ծրագիր․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
Լուրեր |
Հունվարի 15-ին կայացած ՀՀ կառավարության նիստում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ և ներկայացվել նախաձեռնություններ, որոնք վերաբերում են գյուղատնտեսությանը, մշակութային արժեքների արտահանմանը, հանրային առողջապահությանը, սպառողների իրավունքների պաշտպանությանը և քրեակատարողական համակարգին։
Աջակցություն ինտենսիվ գյուղատնտեսությանը և ջերմատնային տնտեսություններին
Կառավարությունը աջակցել է ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի նախաձեռնած օրենսդրական նախագծի մշակմանը, որը նախատեսում է ինտենսիվ գյուղատնտեսության և ջերմատնային տնտեսությունների կառուցման համար տուրքերի նվազեցում և վարչարարական գործընթացների արագացում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ վերջին մեկ տարում ծաղկի արտահանումը աճել է շուրջ 30%-ով, պղպեղի ջերմատնային արտադրությունը՝ 40%-ով, իսկ կանաչեղենի արտադրությունն ու արտահանումը՝ ավելի քան 10%-ով։
Նոր պետական տուրք՝ մշակութային արժեքների արտահանման համար
Կառավարությունը որոշել է սահմանել պետական նոր տուրք Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար։ Այդ նպատակով փոփոխություններ կկատարվեն «Պետական տուրքի մասին» օրենքում՝ գործընթացները համապատասխանեցնելով ԵԱՏՄ մաքսային օրենսդրությանը։
Փոփոխություններով կսահմանվեն հստակ մաքսային ռեժիմներ՝ ապահովելով մշակութային արժեքների արտաքին առևտրի ավելի համակարգված կարգավորում։
Հաստատվել է 2026–2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը
Կառավարությունը հաստատել է 2026–2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և պատվաստումների վկայականի տրամադրման կարգը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նպատակն է պահպանել մանկական պատվաստումների բարձր ցուցանիշները և կանխել վարակիչ հիվանդությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեծահասակների համար պատվաստումները կամավոր են և տրամադրվում են անվճար։
Սպառողների իրավունքների պաշտպանություն՝ ԵՄ ստանդարտներին համահունչ
Կառավարությունը շարունակել է ՀՀ օրենսդրության մոտարկումը ԵՄ օրենսդրությանը՝ CEPA-ի շրջանակում ներդնելով ևս 4 հրահանգ։ Դրանք վերաբերում են անարդար պայմանագրային դրույթներին, հեռակա առևտրին, մոլորեցնող գովազդին և ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողների պաշտպանությանը։
Նախագծով անարդար պայմանները ճանաչվում են առոչինչ։
Բարելավվում են դատապարտյալներին տրամադրվող հիգիենիկ պայմանները
Կառավարությունը վերանայել է դատապարտյալներին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները։
Մասնավորապես՝ ավելացվել են օճառի, շամպունի, ատամի մածուկի քանակները, կանացի հիգիենայի միջոցները կրկնապատկվել են, իսկ ատամի խոզանակները կտրամադրվեն ավելի բարձր որակով։ Նախատեսվում է նաև նոր հիգիենիկ պարագաների տրամադրում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
2025-ին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5.7 մլն ուղևոր
2026/03/18/ 16:15 -
Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. վարչապետը՝ արցախցիների մասին
2026/03/18/ 16:13 -
Հայ-իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան. ՊԵԿ նախագահ
2026/03/18/ 16:11 -
Գործազրկության մակարդակը Հայաստանում․ ինչու չի ստացվում աշխատանք գտնել
2026/03/18/ 15:52 -
Իրանի հետ պատերազմը և նավթի գների աճը սպառնում են Թրամփի ժողովրդականությանը․ The Guardian
2026/03/18/ 14:36 -
Սեմ Ալթմանը՝ «ֆաշի՞ստ»․ սկանդալ Vanity Fair երեկույթում
2026/03/18/ 14:33 -
Ունենք դրական տեղաշարժ. առողջապահության նախարարը՝ բռնnւթյան ենթարկված 1 տարեկան երեխայի մասին
2026/03/18/ 14:28 -
Միքայել սրբազանի տնային կալանքը դատարանը պահպանեց
2026/03/18/ 14:25 -
Ընկերություն կա եվրոպական բենզինի տակ ադրբեջանական է վաճառում․ էկոնոմիկայի նախարար
2026/03/18/ 13:34 -
2025-ին Հայաստանում կառուցվել և նորոգվել է 504.5 կմ ճանապարհ
2026/03/18/ 13:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․