Տարեսկզբից ի վեր ԱՄՆ պետդեպը տարբեր կատեգորիաների 85 հազար վիզա է չեղարկել
Լուրեր |
Վիզաներ են հետ կանչվել նաև որոշ օտարերկրացիներից, ովքեր տոնել են ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը 2025 թվականի հունվարից ի վեր չեղարկել է տարբեր կատեգորիաների 85,000 վիզա, ինչը կրկնակի անգամ ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի խոսնակին։
Ըստ նրա տվյալների՝ վիզաների գրեթե 50%-ը հետ է կանչվել այն օտարերկրացիներից, որոնք կատարել են այնպիսի իրավախախտումներ, ինչպիսիք են ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, հարձակումները և գողությունները։ Եվս ութ հազար վիզա չեղարկվել է ուսանողների մոտ։ CNN-ը նշում է, որ վիզաներ են հետ կանչվել նաև որոշ օտարերկրացիներից, ովքեր տոնել են ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը։
Պետդեպարտամենտը իրավունք ունի չեղարկել վիզաները երկրում թույլատրելի գտնվելու ժամկետը գերազանցելու, վիզա ունեցողի կողմից հանցավոր գործունեության մեջ ներգրավված լինելու, հասարակական անվտանգությանը սպառնալու, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու կամ աջակցելու պատճառներով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31 -
Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը մինչ այժմ Իրանի դեմ պատերազմի վրա
2026/03/06/ 16:33 -
Քննարկվել է հայ-ղազախական առևտրի և ներդրումների ընդլայնումը
2026/03/06/ 16:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․