2026-ից ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի մասին տվյալները պարտադիր կներառվեն հաշվարկային փաստաթղթերում. ՊԵԿ
Լուրեր |
Նշումը հաստատելուց և հաշվարկային փաստաթուղթը ստորագրելուց հետո, ապրանքների ծածկագրերն ինքնաշխատ կերպով ստանում են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։
2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է ներառել նաև նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունը։ Պետական եկամուտների կոմիտեն «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում ստեղծել է հաշվարկային փաստաթղթում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն առանձին ֆայլով կցելու հնարավորություն։ Այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում կարելի է ներառել նաև ազգային օպերատորի е-Mark invoice բջջային հավելվածով։ Ի դեպ, ծածկագրերը կցելիս համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է նույնականացման միջոցների վավերականությունը։
ՊԵԿ–ից հայտնում են, որ եթե ստացողը ստորագրում է հաշվարկային փաստաթուղթը, ապա նույնականացման միջոցները տնօրինելու, հաշվարկային փաստաթղթում դրանց մասին տեղեկատվություն ներառելու և շրջանառությունից հանելու իրավասությունն անցնում է ստացողին։ Այդ իրավասությունը մատակարարողից ստացողին է փոխանցվում նաև ինքնաշխատ եղանակով՝ ապրանքների մատակարարման պահից 48 ժամ անց, ինչպես նաև, եթե ստացողը e-Mark invoice հավելվածի միջոցով ստուգում և հաստատում է ծածկագրերի մասին տեղեկատվությունը։ Նշենք, որ հավելվածը հնարավորություն է տալիս միաժամանակ սկանավորել մեկից ավելի ծածկագրեր։
Ի դեպ, եթե կազմակերպությունը կամ պետական մարմինը ծխախոտային արտադրանքը կամ ալկոհոլային ապրանքները ձեռք է բերել սեփական կարիքների համար և չի նախատեսում դրանք վերավաճառել, ապա «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում հնարավորություն է ստեղծվել։ Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշում կատարել։ Նշումը հաստատելուց և հաշվարկային փաստաթուղթը ստորագրելուց հետո, ապրանքների ծածկագրերն ինքնաշխատ կերպով ստանում են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։
Միևնույն ժամանակ, այն տնտեսվարողները, որոնք գործունեություն են իրականացնում հյուրանոցային, ռեստորանային կամ նմանատիպ այլ ոլորտներում, նույնականացման միջոցներով ապրանքները վաճառում են մասնատելով և այլն, ապա ծածկագրերը շրջանառությունից կարող են հանել ազգային օպերատորի մեկ այլ՝ e-Mark Receipt տեղեկատվական հավելվածի միջոցով։
Տեսանյութ՝ այստեղ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/12 22:00
Մարտի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/12 19:19
Մարտի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59 -
Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
2026/03/12/ 17:43 -
Աշխատանքային արդյունավետ ժողովների գաղտնիքը․ պայմաններ և ժամանակացույց
2026/03/12/ 17:32 -
Ինչպես է հանրային կերպարը նպաստում սեփական բրենդի առաջխաղացմանը
2026/03/12/ 17:20 -
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
2026/03/12/ 17:13 -
Նավերը «չինական» են ներկայանում Հորմուզի նեղուցում՝ հարձակումներից խուսափելու համար
2026/03/12/ 16:53 -
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հանձնակատարը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ
2026/03/12/ 16:37 -
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. ԵՄ հանձնակատար
2026/03/12/ 16:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին