Փետրվարի 2-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Միասնական սոցիալական ծառայությունը աջակցում է գործատուներին աշխատուժի պահանջարկի լրացման հարցում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում գործատուներին՝ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով։ Ծառայության շրջանակում հավաքագրվում և տարածվում է թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն, կազմակերպվում են աշխատատեղերի տոնավաճառներ, ինչպես նաև իրականացվում է գործատուների պահանջներին համապատասխան թեկնածուների ընտրություն և ներկայացում։
2025թ․ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 303,140 դրամ
2025 թվականի ամբողջ տարվա արդյունքով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 303,140 դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 5.6%-ով։ Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 239,369 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ 327,604 դրամ։ Տվյալները ներկայացրել է Վիճակագրական կոմիտեն։
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տնտեսական ներուժը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Քննարկման առանցքում եղել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տնտեսական ներուժը և դրա դերը տարածաշրջանային համագործակցության խթանման համատեքստում։
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Տոմսերի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն արգելոցի պահպանման և զարգացման ծրագրերին։
2025թ.-ին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 21,430.3 մլն դոլար
2025 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 21,430.3 մլն ԱՄՆ դոլար։ Ներմուծման ծավալները գերազանցել են արտահանմանը 4,639.5 մլն դոլարով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործման
Փետրվարի 1-ից Բուլղարիայում դադարեցվել է լևի շրջանառությունը, և վճարումները իրականացվում են բացառապես եվրոյով։ Եվրոյի անցումը նախատեսված էր դեռևս 2007 թվականին՝ ԵՄ-ին անդամակցության պայմանագրով։
Վենեսուելան առաջին անգամ հեղուկացված նավթագազ է արտահանել
Վենեսուելան իրականացրել է հեղուկացված նավթագազի առաջին արտահանումը։ Երկրի ղեկավարությունը վստահություն է հայտնել, որ այս քայլը կխթանի տնտեսությունը և կբարելավի բնակչության բարեկեցությունը։
Բելառուսը գրեթե 10%-ով բարձրացրել է նավթի տարանցման սակագինը
Փետրվարի 1-ից Բելառուսը բարձրացրել է նավթի տարանցման սակագինը՝ այն ավելացնելով 9.8%-ով։ Նոր սակագինը սահմանվել է 262.99 ռուսական ռուբլի մեկ տոննայի համար։
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը հունվարին աճել է 19.4 մլրդ դոլարով
Bloomberg-ի տվյալներով՝ 2026 թվականի հունվարին Ռուսաստանի ամենահարուստ գործարարների համակցված կարողությունը աճել է 19.4 միլիարդ դոլարով։ Միևնույն ժամանակ, Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի կարողությունը նվազել է՝ կազմելով 13.6 միլիարդ դոլար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31 -
Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը մինչ այժմ Իրանի դեմ պատերազմի վրա
2026/03/06/ 16:33 -
Քննարկվել է հայ-ղազախական առևտրի և ներդրումների ընդլայնումը
2026/03/06/ 16:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․